Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կոտայքի մարզպետի պաշտոնը կտա՞ն Դահիճին

irakanum.com
Մամուլի խոսնակ`
irakanum.com
20:16, շաբաթ, 19 հոկտեմբերի, 2013 թ.

Irakanum.com-ը գրում է.
     Միայն մականունը` Պալաչ, արդեն շատ բան է ասում: Մեզ թույլ տվեցինք այն թարգմանել, որ ոմանք հասկանան, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ նման համբավ ունեցող մարդու պաշտոն տալը:

Մյուս կողմից` Կովալը այնպես է դրսևորել իրեն այսօրվա պաշտոնում, որ պալաչ չէ` Հիտլերն ու Ստալինն էլ միասին որ գային` առանձնապես բան չէր փոխվելու:

Պալաչը, նույն ինքը` Արթուր Հարությունյանը արդեն որոշ միջոցներ ձեռնարկել է իր նշանակման ճանապարհին. օրինակ` ամեն գնով փորձել է մտերմանալ Գագիկ Ծառուկյանի հետ, իսկ մի լուրջ ու բոլորովին սև կատու նրանց միջով վաղուց էր անցել:

Եթե հիշում եք` Պալաչը ունի երթուղիներ, որ սպասարկում են Աբովյան-Երևան, Չարենցավան-Երևան ուղևորափոխադրումը, և Ծառուկյանի բարեգործական, ուսանողական անվճար ավտոբուսները լրջորեն հարվածում էին Արթուր Հարությունյանի գրպանին: Ավելին, նա ի լուր աշխարհի բողոքեց, թե այդ ծառուկյանական ավտոբուսներով համարձակվում են ձրի երթևեկել նաև ոչ ուսանող մարդիկ: Հենց այս հողի վրա էլ ծագեց նրանց վեճը: Փաստորեն Պալաչին խանգարողը Ծառուկյանի բարեգործությունն էր, ու ժողովուրդն էլ, բնականաբար, այս վեճում պահեց բարեգործի կողմը, ինչը խանգարեց հանրապետական ղեկավարներին` ավելի կոշտ միջոցներ կիրառել բարգավաճականների վրա:

Բայց պաշտոնի ու դրանից բխող արտոնությունների համար ոչ միայն Պալաչը` Գագիկ Ծառուկյանն էլ պատրաստ է մի քիչ սկլերոզով տառապել ու մոռանալ այն վիրավորական խոսքերը, որ շռայլում էին միմյանց հասցեին: Մի խոսքով այս երկու տիտաններն արդեն հաշտվել են, ինչը հղի է անցանկալի հետևանքներով:
     Շարունակությունը՝ այստեղ:

Աղբյուրը` http://irakanum.com/
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5984 | 0 | 0
Facebook