Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հենց հիմա Ռուսաստանի դեսպանատան առջև անցկացվում է ցույց

Hhhh Ch
Հեղինակ`
Hhhh Ch
14:58, երեքշաբթի, 16 հուլիսի, 2013 թ.

Րոպեներ անց կմեկնարկի Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջև կազմակերպվող բողոքի ցույցն ընդդեմ Մոսկվայում վթարի ենթարկված Հրաչյա Հարությունյանի ստորացումների: Այս պահին դեսպանատան առջև հավաքված են լրագրողներ և մի քանի ֆեյսբուքյան ակտիվիստ, ովքեր ՌԴ իշխանություններից պահանջում են դադարեցնել նման վերաբերմունքը ՀՀ քաղաքացու նկատմամբ:
     Ակցիայի կազմակերպիչ ազգությամբ եզդի Բորիս Մուրազին ասաց, որ տրամադրված են խաղաղ ցույց անցկացնել և բողոքն արտահայտելու են խաղաղ ճանապարհով: Նա նշեց, որ կոչեր եղել են լոլիկներ նետել դեսպանատան ուղղությամբ, բայց դրանք մերժվել են անմիջապես:

Տեղում են նաև ոստիկանության աշխատակիցները, ովքեր հսկելու են ցուցյի ողջ ընթացքը:

Աղբյուրը` ԲՆ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4715 | 0 | 0
Facebook