Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՄԵԾ ՇԵՆՔԸ

Sergey Harutyunyan
Հեղինակ`
Sergey Harutyunyan
12:23, հինգշաբթի, 04 հուլիսի, 2013 թ.
ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՄԵԾ ՇԵՆՔԸ
     Չինաստանում կառուցել են աշխարհի ամենամեծ շենքը: Շինության մակերեսը 1.76 միլիոն քառակուսի մետր է: Նոր շենքը կարող է իր մեջ ներառել 20 Սիդնեյի օպերային թատրոն և երեք անգամ ավելի մեծ է, քան ամերիկյան Պենտագոնը:
     The New Century Global Center-ի երկարությունն է 500 մ, իսկ լայնությունը 400 մ: Շենքի ներսում լինելու են առևտրի կենտրոններ և օֆիսային տարածքներ, ինչպես նաև անց են կացվելու միջազգային միջոցառումներ և մրցումներ:
    
Պետք է նաև նշել, որ շինության կենտրոնում կա սահադաշտ, ինչպես նաև ակվապարկ: Մինչև 2020 թվականը կառավարությունը մտադրություն ունի համալիրի հարևանությամբ օդանավակայան կառուցել:
     Ենթադրվում է, որ նախագծի համար ծախսվել է ընդհանուր առմամբ 600 միլիոն ավստրալիական դոլլար:
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6677 | 0 | 0
Facebook