BRAVO.am-ին երգիչ Հայկ Կասպարով նշել է, որ նշանադրությունից հետո սիրելիի հետ մեկնելու են ամուսնական ճամփորդության, իսկ հարսանիք, որպես այդպիսին, չի լինելու: Ելնելով ընկերուհու ցանկությունից` երգիչը չէր նշել նրա անունն ու ով լինել: Հայկն այժմ գտնվում է Գերմանիայի Շվերին քաղաքում` նրա կողքին: Դատելով ''Ֆեյսբուք'' սոցիալական ցանցում տեղադրած լուսանկարներից` զույգն արդեն միասին է: Հայկի սիրելին նույն սոցիալական ցանցում գրանցված է Կարմեն Լուիզա անվամբ, 21 տարեկան է: Ստորեւ առաջարկում ենք զույգի լուսանկարներից մի քանիսը: