Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

Անի Ավդալյանի մեծ արձագանք ստացած սանրվածքները և դրանց լայն տարածումը

Hhhh Ch
Հեղինակ`
Hhhh Ch
20:59, երեքշաբթի, 25 հունիսի, 2013 թ.
Անի Ավդալյանի մեծ արձագանք ստացած սանրվածքները և դրանց լայն տարածումը
     Ոճաբան Անի Ավդալյանը վերջերս սոցցանցային իր էջերում գրառում էր արել` ասելով, որ շուտով կներկայացնի իր հեղինակային այն սանրվածքները, որոնք լայն տարածում են գտել: Վերջին շրջանում կարելի է նկատել, որ Անիի կատարած աշխատանքները բավականին մեծ տարածում են գտել, ինչի համար նա շատ ուրախ է: Աշխատանքները, որոնք կներկայացնեմ ձեր դատին Անիի մտահաղացումներն են, և նրանց մեջ չկան կրկնորինակումներ: Ինձ հետ ունեցած հարցազրույցում Անին ասաց, որ դրանց լայն տարածումը իր համար հաղթանակ է, և ապացույց, որ զուր չի ստեղծագործում իր երկրում: Ոճաբանը հավելեց, որ իր աշխատանքները յուրաքանչյուրի համար ընդհանուր կերպարներն են, և նայելով ներկաիս երիտասարդությանը նա միանշանակ գովերգում է այն փաստը, որ այժմ յուրաքանչյուր հայ աղջիկ ամսագրի շապիկին հայտնվելու ենթակա տեսք ունի: Իմ այն հարցին, թե Անին արդյո՞ք իր գործունեության 12 տարիների ընթացքում հասել է իր ուզած բարձրակետին՝ պատասխանեց, որ «Կարևորը չափանիշն է մաքուր» , թե մինչև ուր կտանի այն, դա նա չգիտի և երբեք չի սահմանափակվում:
     Մաղթում ենք ոճաբանին նորանոր հաղթանակներ և բարձունքներ, և շնորհակալություն հայտնում նման գեղեցիկ «արվեստի» գեղեցիկ մեկնարկի համար:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
13163 | 2 | 0
Facebook