Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Շոկ-մանժե

16:19, չորեքշաբթի, 12 հունիսի, 2013 թ.
Շոկ-մանժե

Փորձեք սրճարանային վայելքը տնային պայմաններում. այդքան սիրելի «Շոկ-մանժե» -ն միայն մենյուներից չէ հասանելի: Ահա հեշտ եւ համեղ բաղադրատոմսը:

Պատրաստման համար անհրաժեշտ է՝

3 հատ ձու,
     1, 5 ճաշի գդալ շաքարավազ,
     100 գ շոկոլադ,
     100 գ կարագ,
     1 ճաշի գդալ կոնյակ:

Պատրաստման եղանակը.

Առանձնացնել դեղնուցները սպիտակուցներից: 3 սպիտակուցներն առանձին հարել, այնուհետեւ ավելացնել 1, 5 ճաշի գդալ շաքարավազը և 3 դեղնուցները:

Հալեցնել 100 գ շոկոլադը 100 գ կարագի հետ և ավելացնել հարված մասսային:

Ամբողջին ավելացնել 1-2 ճ/գ կոնյակ և լցնել բաժակների մեջ:

Դնել սառնարանը: Մատուցելուց առաջ կարող եք «Շոկ -մանժեի» վրա ավելացնել մանրացված ընկույզ:

Աղբյուրը` ladynews.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
8580 | 4 | 0
Facebook