Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

, , Արմավիա, , - Ավիատորներ

Forsh
Հեղինակ`
Forsh
17:21, չորեքշաբթի, 29 մայիսի, 2013 թ.
, , Արմավիա, , - Ավիատորներ
     Ինչպես հաղորդում է azatutyun.am-ը, ինքնաթիռի ինժեներ Արգիշտի Ապիկյանն ասում է, որ իրենց պահանջները չբավարարելու դեպքում այլ ելք չի մնում, քան հեռանալ երկրից:
     Հիշեցնենք...
     «Արմավիայի» շուրջ 50 աշխատակիցներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից պահանջում են իրենց շուրջ 6 ամսվա աշխատավարձերը և ռեալ աշխատանք:
     Այս մասին քիչ առաջ «Առաջին լրատվական» -ի հետ զրույցում հայտնեց «Արմավիա» ավիաընկերության նախկին աշխատակից, մասնագիտությամբ ավիաինժեներ Արգիշտի Ապիկյանը:
    
     Վերջինս տեղեկացրեց, որ «Արմավիա» -ի շուրջ 150 աշխատակիցներ ազատվել են աշխատանքից ապրիլի 29-ից մայիսի 13-ն ընկած ժամանակահատվածում՝ չստանալով վերջին մի քանի ամիսների աշխատավարձը: Ըստ նրա՝ կան օդաչուներ, որոնց «Արմավիան» պարտք է շուրջ 10 մլն դրամ, իսկ իրեն պարտք է 2 մլն դրամից ավելի:
    
     Արգիշտի Ապիկյանը հայտնեց, որ վերջին օրերի ընթացքում դիմել են մի քանի պատկան մարմինների, սակայն պատասխան չեն ստացել: Այսօր նրանք նախագահից ակնկալում են իրատեսական քայլեր և լուծումներ, քանի որ իրենք պետք է աշխատեն իրենց մասնագիտությամբ՝ ավիաընկերությունում, կամ արտագաղթեն երկրից, իսկ արտագաղթել չեն ցանկանում, թեև, նրա հավաստմամբ, «Արմավիայի» տասնյակ աշխատակիցներ՝ իրենց ընտանիքներով, արդեն արտագաղթել են երկրից: Ապիկյանի խոսքով՝ նրանք դրսում էլ աշխատանք կգտնեն, քանի որ բարձրակարգ մասնագետներ են:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4192 | 0 | 0
Facebook