Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ուզում եմ զանգել, ձայնը լսել, ասել, որ սիրում եմ, որ սխալվել եմ...

Անահիտ
Հեղինակ`
Անահիտ
16:58, ուրբաթ, 14 սեպտեմբերի, 2012 թ.
Ուզում եմ զանգել, ձայնը լսել, ասել, որ սիրում եմ, որ սխալվել եմ...
     Երիտասարդ էի, բազում երազանքներով ու նպատակներով լի... Առաջին անգամ սիրահարվեցի, երբ 20 տարեկան էի: Երջանիկ էինք..ապագայի հետ կապված պլաններ էինք գծում... պատրաստվում էինք նշանվել: Մի օր, բնավորությանս համաձայն, կարդացի նրա հեռախոսի հաղորդագրությունները (դա կյանքիս ամենամեծ սխալն էր): Տեսա, որ ոմն Անիի նա գրել է, որ չլքի իրեն, որ առանց իրա չի կարողանում... Նույն օրը լքեցի ընկերոջս, առանց բացատրություն տալու... 1 ամիս շարունակ զանգում էր...խնդրեցի քրոջս, որ ասի իբր մեկնել եմ Ռուսաստան (հայրս այնտեղ է աշխատում): 1.5 տարի անց ընդհանուր ընկերներիցս մեկը զանգահարեց ու ասաց, որ Արթուրը ամուսնանում է: Այդ օրը շատ արտասվեցի, ուզում էի զանգահարել, բայց գոռոզությունս հետ էր պահում: Զանգեցի իր մոտիկ ընկերոջը, հանդիպեցինք, պատմեցի 1.5 տարի առաջ եղածը և իմ լքելու պատճառը: Նա վրդովված սկսեց քթի տակ խոսել..... ասածներից միայն մի բան հասկացա, որ այդ չարաբաստիկ հաղորդագրությունը ընկերոջս` Արթուրի ձեռքով չէր գրվել.... Ուշ էր ամեն ինչի համար: Արդեն գրեթե 10 տարի է անցել: Նա դասավորել էր կյանքը առանց ինձ... Հիմա ամուսնացած եմ, երեխա չունեմ: Ամուսինս դավաճանում է ինձ.. ես դա շուտվանից գիտեմ: Լռում եմ որովհետև խանդ չեմ զգում: Ես նրան չեմ սիրում... Սիրում եմ Արթուրիս, 10 տարի է անցել բայց չեմ կարողանում մոռանալ.. Խիղճս տանջում է: Ուզում եմ զանգել, խոսել, ձայնը լսել, ասել, որ սիրում եմ, որ սխալվել եմ...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
2
12118 | 17 | 2
Facebook