Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Անասնաբույժները փրկեցին անպաշտպան ոզնու կյանքը

Vahan Ghazaryan
Հեղինակ`
Vahan Ghazaryan
13:39, հինգշաբթի, 23 մայիսի, 2013 թ.
Անասնաբույժները փրկեցին անպաշտպան ոզնու կյանքը
     Մեծ Բրիտանիայում բժիշկները փրկել են ոզնու կյանքը, որը տառապում էր հիվանդությամբ, որի պատճառով չէր կարողանում կծիկ դառնալ, այսինքն չէր կարողանում օգտվել իր հիմնական պաշտպանական հատկությունից: Կենդանուն փրկելու համար նախատեսված վիրահատությունը տեղի է ունեցել Բուտ քաղաքի մասնագիտացված կլինիկայում: Փրկության համար ոզնին պարտական է անասնաբույժ Ադոմ Ռեվիտին, ով կատարել է վիրահատությունը: Ռեվիտը ասաց, որ իր պրակտիկայում առաջին անգամն էր, որ կատարում էր այսպիսի վիրահատություն: Հիվանդությունը առաջանում է որոշ բակտերիաների կուտակումից, որոնք վերքեր դառնալով խոռոչը լցնում են գազով: Դրա պատճառով ոզնին գնալով ուռում է և նմանվում փուչիկի: Ռեվիտը ավելացրեց, որ գազային նյութը հնարովոր եղավ վերացնել շնորհիվ ռենտգենի: 500գրամանոց հիվանդին անհապաղ նշանակեցին վիրահատություն, որը տևեց ընդամենը 5 րոպե:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5167 | 0 | 0
Facebook