Tert.am-ին ԿԳՄՍՆ-ից հայտնել են․ «Սնուփ Դոգի համերգը կկայանա 2024 թվականի ընթացքում։ Ներկայում «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ն բանակցում է երգչի հետ համերգի ժամկետները հստակեցնելու ուղղությամբ։
Պետաբյուջեից գումարը հատկացվել է Սնուփ Դոգի համերգի կազմակերպման համար, և քանի որ ներկայում կազմակերպությունն իրականացնում է համերգի ժամկետների հստակեցում, հարցին վերջնական պատասխան կարող է տրվել միայն համերգի կայանալուց հետո» ։