Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կարոտել եմ... անսահման շատ եմ կարոտել...

Մանե
Հեղինակ`
Մանե
00:44, հինգշաբթի, 16 մայիսի, 2013 թ.
Կարոտել եմ... անսահման շատ եմ կարոտել...
     Կարոտել եմ... անսահման շատ եմ կարոտել... հոգիդ մխրճվել է հոգուս մեջ ... մեկ մարմին դարձել... անբաժան մասնիկ... մի ողջ էություն ... ու անկարող եմ դարձել առանց քեզ ապրել ու շնչել... դու ամենուր ես...... ամենի մեջ, բայց տեսնել ... զգալ քեզ... հպվել շուրթերիդ ... այսօր անզոր եմ... քանզի իմ մեջ լինելով հանդերձ հեռու ես ինձնից... իսկ ձեռքերս հոգնել են սպասելուց...... քեզ գրկել... քեզնով ջերմանալ... այրվել ու վառվել են ուզում... ախ այդ պահերն անճարության... երբ հոգիս թևեր առած ինձ ստիպում է քո մոտ թռչել ... թռչել ... հասնել քեզ... փարվել քո հոգուն... ձուլվել քո մարմնին... դառնալ մի մասնիկ... հավերժի հատիկ... կարոտել եմ անսահման շատ եմ կարոտել...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
20352 | 1 | 0
Facebook