Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Չորսամյա երեխան 8 ժամ մնացել է դիակների կողքին

Vazgen
Հեղինակ`
Vazgen
23:11, հինգշաբթի, 06 սեպտեմբերի, 2012 թ.
Չորսամյա երեխան 8 ժամ մնացել է դիակների կողքին

Ֆրանսիայի Անսա լճի 4 զոհերից 3-ը, որոնց մարմինները հայտնաբերել էին մեքենայի մեջ, նախնական տվյալներով Մեծ Բրիտանիայից ժամանած զբոսաշրջիկներ էին և մեկ ընտանիքից էին: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:

Քննիչը նաև նշել է, որ մեքենայում, որտեղ գտնվում էին մարմինները, 4 տարեկան աղջնակ է հայտնաբերվել, որը կենդանի էր և այնտեղ մնացել է մոտ 8 ժամ:

3 մարմինները գտնվում էին բրիտանական պետհարամանիշերով մեքենայի մեջ, իսկ 4-րդ զոհը հեծանվորդ էր, ում մարմինը հայտնաբերել էին ավելի հեռու: Նրա հնարավոր բարեկամական կապի մասին մյուս 3 զոհերի հետ դեռ պարզված չէ:

Ավելի վաղ հայտնում էին, որ հեծանվորդի մոտ կենդանի մնացած աղջնակ է հայտնաբերվել, որի վիճակը ծանր էր, սակայն նրա տարիքը չէր նշվում: Արդյոք խոսքը գնում է միևնույն երեխայի մասին դեռ պարզ չէ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4006 | 0 | 0
Facebook