Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գրական հյուրասրահ Ազգային գրադարանում

20:09, շաբաթ, 05 նոյեմբերի, 2022 թ.
Գրական հյուրասրահ Ազգային գրադարանում
    
Կրթելով գրադարանի ապագա ընթերցողներին
Ազգային գրադարանը նոյեմբերի 2-ին առցանց «Գրական հյուրասրահ» էր կազմակերպել Մոսկվայի Ռուդոմինոյի անվան արտասահմանյան գրականության համառուսաստանյան գրադարանի հետ։ Երևանի Ալ. Բլոկի անվան հ. 122 հիմնական դպրոցի աշակերտները հեռավար հանդիպեցին ժամանակակից երկու ռուս մանկագիրների՝ Նատալյա Վոլկովայի և Ստանիսլավ Վոստոկովի հետ։
Հանդիպման սկզբում Ռուդոմինոյի անվան գրադարանի անունից մասնակիցներին ներկայացրեց գրադարանային աշխատանքների գծովտնօրենի տեղակալ Մարիա Բելոկոլենկո, իսկ մեր կողմից գրական կամուրջի մասնակիցներին ողջունեց Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը։ Իր խոսքում տիկին Չուլյանը նշեց. «Այսօրվա միջոցառման թեման այսօր հատկապես արդիական է հնչում, քանզի պատանեկան տարիքը լավագույն ժամանակն է գրականության հանդեպ սիրո և գրական ճաշակի ձևավորման համար» ։
Հանդիպումն սկսվեց երկու գրողների հետ ծանոթությամբ։ Գրողներին ներկայացրեց արտասահմանյան գրականության գրադարանի մանկական գրքի և մանկական ծրագրերի կենտրոնի փորձագետ Մարիա Պոնոմորենկոն։ Նատալյա Վոլկովան և Ստանիսլավ Վոստոկովը պատմեցին, թե ինչպես են իրենք մուտք գործել գրական աշխարհ: Այնուհետև մասնակիցները շուրջ կես ժամ հարցեր էին տալիս մանկագիրներին, ինչպես նաև անգիր կարդացին Նատալյա Վոլկովայի բանաստեղծությունները։
Տնային հանձնարարությունները «ստուգելուց» հետո եկավ գործնական աշխատանքի պահը։ Գրողները աշակերտներին հանձնարարեցին 15-րոպեում տրված թեմաներով փոքրիկ պատմություններ հորինել. հանձնարարություն, որը դպրոցական պատանիներն ու պարմանուհիները կատարեցին եռանդով և ոգևորությամբ։ Բլոկի անվան դպրոցի աշակերտները ռուսերենի գերազանց իմացություն ցույց տվեցին, որը նրանց ուսուցիչների՝ Արմինե Գալստյանի, Կարինե Զաքարյանի և Նատալիա Յարոլովայի աշխատանքի արդյունքն է։
Հայաստանի ազգային գրադարանը ընդլայնում է իր համագործակցությունը և կապերը գործընկեր գրադարանների հետ։ Այսպիսի միջոցառումները շարունակական են լինելու։

    

    

    

    

    
и ещё 19

    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1437 | 0 | 0
Facebook