Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՄԵՐ ՀԱՆՃԱՐԵՂ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ՏԻԳՐԱՆ ԵՂԻԱՅԻ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԸ

01:05, pazartesi, 19 mart, 2018
ՄԵՐ ՀԱՆՃԱՐԵՂ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ՏԻԳՐԱՆ ԵՂԻԱՅԻ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԸ

Մեծագույն անարդարություն ու անուշադրությունա ՀԱՅՖԻԼՄԻ մասին խոսալուց չխոսալ մեր ֆիլմերի համար երաժշտություն գրած մեծահանճար կոմպոզիտորի՝ ՏԻԳՐԱՆ ԵՂԻԱՅԻ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻ մասին (ծնվ.1939 թ.):
     Խոստովանենք, որ առանց նրա գրած երաժշտության մեր հայֆիլմը աղքատ, անհամ ու գունազուրկ կլներ: Էս առումով Տիգրան Մանսուրյանը կարա ու իրավունք ունի կանգնելու արևմտյան կինոարտադրության համար երաժշտություն գրող մյուս մեծության՝ ՀԱՆՍ ԶԻՄՄԵՌԻ կողքին:

Չմոռանանք, որ մեր կոմպոզիտորի ստեղծագործությունները կատարվել են Լոնդոնի, Փարիզի, Հռոմի, Միլանի, Բեռլինի, Վիեննայի, Մոսկվայի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի ու այլ քաղաքների խոշորագույն համերգային դահլիճներում: Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի ու ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են՝ իրանց լուսավոր, տպավորիչ, բարձրաճաշակ ու ընտիր հնչերանգներով։ Հավանաբար, չկա՛ ընենց մի արմենորդի, ով չսիրի նրա պոզիտիվ, լավատեսության տրամադրող երաժշտությունը:

Երկար կյանք ենք քեզ մաղթում մաեստրո, մե՛ր Հանս Զիմմեր:


    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     18.03.2018

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3143 | 0 | 0
Facebook