Идет загрузка...
Сегодня:  Четверг, 02 Мая, 2024 года

Статьи

ՀՀ Կոտայքի մարզի դպրոցների միջև անցկացվեց «Սպորտլանդիա» մարզական միջոցառում

00:24, Понедельник, 19 Марта, 2018 года
ՀՀ Կոտայքի մարզի դպրոցների միջև անցկացվեց «Սպորտլանդիա» մարզական միջոցառում
     Մարտի 15-16-ը ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի տարածաշրջանի դպրոցների 1-3-րդ և 4-7-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվեց «Սպորտլանդիա» մարզական միջոցառումը:
     Մրցաշարի մեկնարկի կապակցությամբ Կոտայքի մարզի մշակույթի և սպորտի վարչության պետ Արա Սիմոնյանը շնորհավորեց երեխաներին՝ մաղթելով նրանց հաջողություն և հաղթանակ:
     1-3-րդ դասարանների աշակերտների շրջանում առաջին տեղը գրավեց Քաղսիի միջնակարգ դպրոցը, 2-րդ տեղում էր Սոլակի միջնակարգ դպրոցը, իսկ 3-րդ տեղը զբաղեցրեց Հրազդանի թիվ 12 հիմնական դպրոցը:
     4-7-րդ դասարանների շրջանում 1-ին տեղը զբաղեցրեց Քաղսիի միջնակարգ դպրոցը, 2-րդը՝ Հրազդանի թիվ 11 հիմնական դպրոցը և 3-րդը՝ Հրազդանի թիվ 12 հիմնական դպրոցը:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2739 | 0 | 0
Facebook