Идет загрузка...
Сегодня:  Пятница, 26 Апреля, 2024 года

Статьи

«Արտ ֆեստ» 2017-ի մրցանակակիրները

Art Fest
Автор:
Art Fest
12:31, Среда, 21 Июня, 2017 года
«Արտ ֆեստ» 2017-ի մրցանակակիրները
    

Հունիսի 19-ին Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Մեկ տանիքի ներքո» խորագրով «Արտ ֆեստ» միջազգային երիտասարդական փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը և մրցանակաբաշխությունը: «Արտ Ֆեստ» երիտասարդական միջազգային փառատոնն անցկացվում է 2013 թվականից Երիտասարդ ստեղծագործողների միության, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:


    

5-րդ փառատոնին այս տարի 500 երիտասարդ է մասնակցել Հայաստանից ու արտասահմանից: «Արտ ֆեստ» -ն ընդգրկում է արվեստի 10-ից ավելի ճյուղեր` գրականություն, կերպարվեստ, թատերական արվեստ, կինոարվեստ, երգարվեստ, դիզայն և դեկորատիվ կիրառական արվեստ, հագուստի մոդելավորում: Փառատոնի նպատակը ստեղծագործ երիտասարդների շրջանում մասնագիտական հմտությունների զարգացումը խթանելն է, փորձի փոխանակումը, միջազգային հարթակ ստեղծելը, նոր անուններ բացահայտելը:


    

Գրականության ոլորտում լավագույն պիես ճանաչվեց Հրանտ Շիրինյանի «Թայիթի» գործը, լավագույն դերասանուհի համարվեց Էմիլիա Նալբանդյանը, լավագույն գրաֆիկա անվանակարգում հաղթեց Կարո Հաջի Ասլանյանը, լավագույն քանդակ համարվեց Ալիսիա Գևորգյանի գործը, լավագույն դերասան ճանաչվեց Ներսես Ավետիսյանը, լավագույն ֆիլմ համարվեց Շողեր Պետրոսյանի «Հայրենի հող» կինոնկարը:


    

Լավագուն երիտասարդական հավաքածու անվանակարգում հաղթեց Հասմիկ Բարոյանը, իսկ լավագույն ազգային հավաքածու համարվեցին Լիլիթ Դոխոյանի ստեղծած հագուստները: Լավագույն սցենար անվանակարգում հաղթողներ չկային:

Источник: http://yerevan.today
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3908 | 0 | 0
Facebook