Loading...

Articles

Ամփոփիչ դաս ձեռնարկատիրական կրթությունից

14:15, Tuesday, 22 May, 2018
Ամփոփիչ դաս ձեռնարկատիրական կրթությունից

10-րդ դասարանում անցկացվեց «Ձեռնարկատիրական կրթություն» առարկայի տարվա ամփոփիչ դասը (դասավանդող ուսուցիչ՝ Գ. Սիմոնյան):

Ամբողջ ուստարվա ընթացքում առարկայի դասավանդման նպատակներից մեկն է եղել զարգացնել աշակերտների կարողություններն ու հմտությունները, որ կարողանան գնահատել երկրի տնտեսության վիճակը և հետագայում ներգրավվեն տնտեսական գործընթացներում: Սահիկահանդեսի օգնությամբ ամփոփում կատարվեց: Խմբային աշխատանքի ընթացքում զարդարվող «Անձնական ռեսուրսների» ծառը վկայում էր այն մասին, որ սովորողները զինված են բավարար գիտելիքներով, հետաքրքրված են առարկայով, ունեն վերլուծական միտք և պատրաստակամ են դիմակայելու ժամանակի մարտահրավերներին:

Կշռադատման փուլում ներկայացվեց դերային խաղ ՝ «Հարկե՜ր, հարկե՜ր» վերնագրով:

Ամփոփումը կատարվեց՝ հիմնական շեշտը դնելով գիտելիքի և կրթության առաջնայնության վրա. տնտեսությունը համարվում է գիտելիքահեն, երբ գիտելիքը և մասնագիտական հմտությունը հանդես են գալիս որպես զարգացման կարևորագույն ռազմավարական ռեսուրսներ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
6274 | 0 | 0
Facebook