ԿԱՐՄԻՐԸ. Նարինե Վարդանյան
22:28, Saturday, 14 April, 2018
Like
0
Dislike
0
4833 | 0 | 0 | 0
Զրուցակիցս լրագրող Նարինե Վարդանյանն է: Նարինեն նաև ուսուցչուհի է Արցախի Հանրապետությունում: 1.Առավոտը սկսում եմ... -Առավոտը սկսում եմ ստուգելով ՝ հո կիրակի չի՞։ Հետո արդեն Bob Dylan One more cup of coffee երգի ուղեկցությամբ սուրճ պատրաստելով / ժպտում է/ 2. Ի՞նչ չեք ուտի երբեք, որքան էլ քաղցած լինեք -Հին հայկական ավանդական բորշչ։ Դե լավ, հին հայկական ավանդական ռազմավարական գործընկերոջ բորշչ /ծիծաղում է/ 3. Տուր ինձ գիրք, թեյ և… -Վայֆայը հեռու տար 4. Գուցե ես սխալվում եմ, բայց… -Միշտ, ամեն գնով պետք է շարունակել սիրել 5. Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր լիակատար հանգիստը -Լիակատար հանգստի համար ինձ անհրաժեշտ է սար, կանաչ, արև, գիրք, կիթառով սիրելի, վրան ու երկու հատ քնապարկ /ժպտում է/ 6. Ի՞նչ կասեիք այս պահին, եթե ողջ աշխարհը լսեր Ձեզ -Սիրեցե՛ք իրար 7. Ո՞ր հայտնի մարդու հետ սուրճ կխմեիք -Արթուր Մեսչյանի։ Բայց երևի ոչ թե սուրճ, այլ թեյ։ Վերջին շրջանում ես միայն մի մտավորականի ունեմ հարցեր 8.Եթե իմ մասին պատմող ֆիլմ լիներ, ապա այն կկոչվեր… - «Կարմիրը» 9. Երբ դեռ Արցախում չէի … -Ներքին խաղաղությունս չէի գտնում։ Հիմա ինձ ավելի ամուր եմ զգում 10.Երբեք չեմ ցանկանա ինձ նվիրեն… -Թանկարժեք ինչ-որ բան։ Ինձ նվիրել կարելի միայն զգացողություններ 11.Ապագայից ինչ-որ պահի կանխագուշակու՞մ, թե՞ տոմս դեպի մանկություն... -Ոչ այս, ոչ այն։ Ինձ ժամանակի իմ կառավարումը դուր է գալիս։ Այն ինչ եղել է, հրաշալի է, այն ինչ պիտի լինի, հետաքրքիր է, չեմ շտապում 12. Երբ սովածություն եմ զգում կեսգիշերից հետո… -Պատրաստում եմ ամենահամովիկը, որ կարող եմ տվյալ պահին ու ուտում եմ՝ մի գրամ չմտածելով կալորիաների մասին։ Ես սիրում եմ ինձ հարմար զգալ, իսկ սոված ժամանակ հարմար չի / ժպտում է/ 13. Տուր ինձ ևս մեկ հնարավորություն և, ես… -Ոչինչ չեմ փոխի 14.Կյանքը ձանձրալի է առանց… -Սովորելու ու սիրելու։ Բայց ամենաշատը սիրելու։ Ապրելն առանց ապրելը սիրելու ձանձրալի է 15.Կա սեր, կա… -Սէր՝ իմը։ Այ էս սէրի լինելու դեպքում կա ամեն ինչ, մատը կյանքի զարկերակին ապրելու հաճույքը /ժպտում է/ |
+27 °C |
+16 °C
+27 °C
|
Tomorrow: +28 °C |