Զրուցակիցս ԵՊՀ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանողուհի Օֆելյա Հովհաննիսյանն է:
1.Առավոտը սկսում եմ...
-Յոգուրտով
2. Ի՞նչ չեք ուտի երբեք, որքան էլ քաղցած լինեք
-Բորշ
3.Հանգիստը ծովու՞մ, թե՞ կանաչապատ բնության գրկում
-Բնության գրկում
4.Ըստ իս, տղաները սիրում են…
-Խելացի աղջիկների
5. Ո՞ր հայտնի մարդու հետ սուրճ կխմեիք հիմա
- Նազենի Հովհաննիսյանի
6. Ի՞նչ կասեիք այս պահին, եթե ողջ աշխարհը լսեր Ձեզ
-Ես կհասնեմ իմ նպատակին
7.Գուցե ես սխալվում եմ, բայց …
-Մի օր բարությունը երևի ավելի շատ կլինի աշխարհի վրա
8. Ձեր առաջին բջջային հեռախոսը
- Սամսունգ
9.Եթե իմ մասին պատմող ֆիլմ լիներ, ապա այն կկոչվեր...
- «Երազողը»
10.Երջանիկ լինելու համար ինձ անհրաժեշտ է…
-Մամայիս ժպիտը
11.Ձեր երեք ամենասիրելի ուտեստները
- Սուշի, պիցցա, հարիսա
12. Ի՞նչ չեք ների երբեք
-Դավաճանությունը
13.Կսիրահարվեմ նրան, եթե…
-Եթե լինի իմ խելքին / ծիծաղում է/
14. Երբեք չեմ ցանկանա ինձ նվիրեն…
-Երկար ոտքերով էն մեծ արջուկներից / ծիծաղում է/
15. Ես Օֆելյա Հովհաննիսյանն եմ, ես…
- Սիրում եմ կյանքն իր բոլոր գույներով