Զրուցակիցս դիզայներ, հագուստի մոդելավորող Տաթև Տոնոյանն է:
1.Առավոտը սկսում եմ…
-Իմ ձեռքով քաղած թարմ նանայով թեյով
2.Ազատ ժամանակ…
-Դաշնամուր եմ նվագում կամ գտնում եմ մեկ այլ զբաղմունք, որ ազատ ժամանակս անտեղի չանցնի
3.Ձեր երեք ամենասիրելի ուտեստները
-Չամիչով և բրնձով փլավ, վինեգրեդ, պասուց դոլմա
4.Ասա ինձ՝ չես կարող և, ես…
-Որոշ ժամանակ անց կապացուցեմ, որ կարող էի
5.Հայաստանն ու ես…
-Անհամատեղելի ենք
6. Ըստ Ձեզ, ո՞րն է Հայաստանի ամենահետաքրքիր քաղաքը
-Կասեի Գյումրին, բայց Երևաանը մի քիչ ավելի շատ/ ժպտում է/
7. Եթե իմ մասին պատմող ֆիլմ լիներ, ապա այն կկոչվեր…
- «Անսպասելին»
8.Սիրեցի նրան, որովհետև…
-Սիրեցի նրա հոգին
9.Կյանքը ձանձրալի է առանց ...
-Աշխարհի ու մարդկանց հետ շփման, առանց ստեղծագործելու
10. Եթե ոչ շիկահեր և կապուտաչյա, ապա…
- Ավելի շիկահեր մոխրագույն աչքերով
11.Ի՞նչ չեք ուտի երբեք, որքան էլ քաղցած լինեք
-Միջատներ / ծիծաղում է/
12. Երջանիկ լինելու համար ինձ անհրաժեշտ է…
-Իմ անձից առավել հարազատներիս և սիրելիներիս երջանկության զգացումը
13. Երբեք չեմ ցանկանա ինձ նվիրեն…
-Մեծ ծաղկեփունջ
14. Ձեր առաջին հեռախոսը
-Vertu /ծիծաղում է/
15.Ես Տաթև Տոնոյանն եմ, ես…
-Սիրում եմ ինձ շրջապատող ամեն ինչ