Loading...

Articles

Գենդերային հիմնախնդիրներ

11:47, Thursday, 15 March, 2018
Գենդերային հիմնախնդիրներ

Այսօր տեղի ունեցավ սեմինար-բանավեճ «Գենդերային հիմնախնդիրներ» թեմայով, որին իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին 10-րդ դասարանի աշակերտները, ուսուցիչները, տնօրինությունը և նույնիսկ ֆրանսիայից ժամանած մեր հյուրը՝ Քողինը: Աշակերտների կողմից նախապես պատրաստած դիդակտիկ նյութերն առավել ընկալելի դարձրեցին սեմինարը: Անցկացվեց բաց քննարկում, հնչեցին կարծիքներ, երբեմն նաև միմյանց հակասող: Սեմինարին ներկա ֆրանսիացի Քողինը խոսեց իրենց երկրում առկա հիմնախնդիրներից, համեմատական անցկացվեց նաև մեր քաղաքում առկա հիմնախնդիրների հետ: Քննարկվեցին սեռային տարբերությունները և նմանությունները, յուրաքանչյուր սեռին բնորոշ հասարակական դերը, գենդերային կարծրատիպերը և նորմերը, որոնք շատ մեծ դրսևորումներ ունեն առօրյա կյանքում:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4572 | 0 | 0
Facebook