Loading...

Articles

«Տեառնընդառաջ»

13:51, Wednesday, 14 February, 2018
«Տեառնընդառաջ»

«Վաղարշապատի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում փետրվարի 13-ին ավանդաբար նշվում է Տեառնընդառաջի տոնը: Այսօր ևս բացառություն չէր:

Հայ առաքելական եկեղեցին փետրվարի 14-ին ՝ փրկչի հրաշափառ ծննդից 40 օր հետո, նշում է Տեառնընդառաջի տոնը: Տեառնընդառաջ՝ նշանակում է Տիրոջն ընդառաջ: Այս տոնի խորհուրդը Տիրոջն ընդառաջ գնալու հրավերն է: Եվ ինչպես նա մեր փրկության համար մեզ ընդառաջ եկավ, այդպես էլ մենք պետք է Տիրոջն ընդառաջ գնանք: Փետրվարի 13-ի երեկոյան կատարվում է ժամերգություն՝ նախատոնակ: Ժամերգության ընթցքում քահանան Սուրբ խորանից ճրագ է իջեցնում և վառում հավատացյալների ձեռքերին բռնած օրհնված մոմերը: Հավատացյալները մոմի լույսը տանում են իրենց տները և վառում բակի խարույկը: Խարույկավառությունը ժողովրդական ավանդության մասն է կազմում:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5552 | 0 | 0
Facebook