ՖԵՅՍԲՈՒՔԸ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾԻՔ Է․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՏԻԳՐԱՆ ԽԱՉԻԿՅԱՆԻ ՀԵՏ
12:44, Friday, 02 February, 2018
Like
0
Dislike
0
5195 | 0 | 0 | 0
Այս անգամ «Բլից հարցազրույց» -ի հյուրն է FBH.am կայքի հիմնադիր տնօրեն Տիգրան Խաչիկյանը: 1.Օրինակելի լինելն ու օրինակ վերցնելը ինձ համար... -Երազանք է: 2. Կա՞ աղջիկների կողմից արվող արտահայտություն, որ կարող է Ձեզ հունից հանել: -Չկա այդպիսի արտահայտություն, որը կարող է ինձ հունից հանել, բայց ես զզվում եմ, երբ աղջիկը ունենում է լպիրշ խոսելաձև։ 3. «Ի՞նչ կա չկա» հարցին ես պատասխանում եմ... -Խառը, դու ասա (ծիծաղում է): 4.Իմ առաջին աշխատավարձով, ես ... -Ֆինանսապես անկախ զգալու քաղցրությունը վայելեցի (ժպտում է): 5.Ես ինքնավստահ եմ երբ... - Ես երբեք ինքնավստահության պակաս չեմ զգացել։ 6.Երևանում իմ ամենասիրելի վայրը... -Ամբողջ փոքր կենտրոնը։ 7.Երբ սովածություն եմ զգում կեսգիշերից հետո... -Առանց ամաչելու բացում եմ սառնարանի դուռը և հավեսով հաց ուտում, քանի որ վստահ եմ, որ առավոտյան չեմ հասցնելու նախաճաշել (ծիծաղում է) 8.Ֆեյսբուքը... Ֆեյսբուքը ինձ համար աշխատանքային գործիք է: 9.Ըստ իս աղջիկները սիրում են... -Ըստ իստ շատ ճիշտ է ասված, որ աղջիկները սիրում են ականջներով, քանի որ աղջիկներին պետք է մի քանի սիրուն և քնքուշ բառեր ասել և նրանք արդեն կիսովչափ սիրահարված են (ծիծաղում է) 10. Այս հարցազրույցը... -Այս հարցազրույցը իր ձևաչափով տարբերվում է ամբողջ Ֆեյսբուքահայության շրջանում: 11.Ասա ինձ` չես կարող և ես... -Եվ ես կփորձեմ օգնել քեզ: 12.Կորուստներն ու ձեռքբերումները... -Դրանք կյանքից անբաժան են, չես կարող ունենալ միայն կորուստներ և միայն ձեռքբերումներ։ Կյանքը այնպես է ստեղծված, որ մի օր ունենում ես ձեռքբերում, մեկ օր էլ կորուստներ, պարզապես մենք շատ անգամներ անտեսում ենք ձեռքբերումները՝ տեսնելով միայն կորուստները: 13.Կյանքն ինձ համոզել է, որ... -Կյանքը ինձ համոզել է, որ նա սիրում է միայն աշխատասեր և նպատակասլաց մարդկանց և եթե ցանկանում ես հաջողության հասնել պետք է անընդհատ աշխատես քեզ վրա, այլապես կյանքը կանտեսի քեզ: 14.Գուցե սխալվում եմ, բայց ... -Գուցե սխալվում եմ, բայց ինձ թվում է բացի մեզանից կան այլ մոլորակներում ապրող մարդիկ։ 15. Ես Տիգրան Խաչիկյանն եմ, ես... -Ես չեմ սիրում գլուխ գովել, այլ սիրում եմ լուռ աշխատել։ |
+25 °C |
+16 °C
+27 °C
|
Tomorrow: +28 °C |