Loading...

Articles

"Noël et Nouvel An"

16:01, Monday, 25 December, 2017
"Noël et Nouvel An"

Ամանորյա միջոցառումների շարքը համալրեց ֆրանսիական շնչով ողողված 2-րդ դասարանցիների միջոցառումը՝ նվիրված Ամանորին և Սուրբ Ծնունդին: Միջոցառումը ձևաչափով տարբերվող էր, ներկայացված էր շքեղ պարահանդեսի տեսքով, որի ընթացքում թագավորը կախարդական բլիթի միջոցով ընտրեց իր թագուհուն: Կատարվեց թագադրման արարողությունը, և պալատականները ողջունեցին այս տարվա իրենց թագուհուն:

Երեխաներն իրենց անկաշկանդ ֆրանսերենով ունկնդիրներին ներկայացրին տոնի խորհուրդը, ֆրանսիայում այն դիմավորելու և անցկացնելու ծիսակարգերը: Միջոցառման ընթացքում մատուցված անակնկալներին գումարվեց նաև Ձմեռ պապի /Pere Noel/ մուտքը, որը բաժանեց Ամանորի սպասված նվերները: Այնուհետև կտրվեց անակնկալ բլիթը և բաժանվեց ներկաներին:

Ներկաներին հոգեթով պահեր պարգևեցին փոքրիկների երգերը, նազանքով քայլելն ու պարելը:

Կարճ ժամանակահատվածում ուսուցիչներին՝ Գ. Գալստյանին, Ա. Ալեքսանյանին հաջողվել էր 2-րդ դասարանի փոքրիկներին սովորեցնել ֆրանսերեն այնքան, որ նրանք կարողացան իրենց իմացությամբ գերել բոլորին...

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
8184 | 0 | 0
Facebook