Loading...

Articles

Մի երկու բառ հորս մասին

17:20, Sunday, 03 September, 2017
Մի երկու բառ հորս մասին
     Սա իմ հայրական տան մուտքի դուռն է: Դուռը զարդարող ԽԱՉԻ հեղինակը հայրս է՝ Վաչագան Ռաֆիկի Գաբոյանը: Մա՛րդ, ով ոսկե ձեռքեր ունի, մա՛րդ, ով բարի սիրտ, խիստ բնավորություն և շտեմարան հիշեցնող ուղեղ ունի...
     Դուռն ու ԽԱՉԸ պատրաստված է սովորական փայտից, բայց արևի առաջին իսկ ճառագայթներից այն սկսում է փայլել՝ նմանվելով ոսկե ԽԱՉԻ...
     Հարյուրավոր մարդիկ են այս դռնից ներս մտել (ու դեռ շատ կմտնեն) , խորհուրդ հարցրել, բուժում ստացել, օգնություն խնդրել՝ գումարից մինչև պարեն ու դեղորայք, բարդ մաթեմատիկական խնդիրների լուծումից մինչև դիպլոմային աշխատանքի կազմում, ու գրեթե միշտ առանց մի կտոր հաց պոկելու նրանց չեն թողել (ու չեն թողնում) հեռանալ ...
     ԽԱՉԻ հեղինակը հայրս է՝ հոգատար որդի, եղբայր, ամուսին և հայր, խիստ ու պահանջկոտ ուսուցիչ ու դասախոս, նվիրված ընկեր, գործընկեր և ղեկավար, բարի՜, շա՛տ բարի պապիկ...
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
8921 | 0 | 0
Facebook