Loading...

Articles

ԸՍԵՆՑ ԿՈՉՎԱԾ՝ ՍԱՍՆԱ ԾՌԵՐԸ

13:12, Friday, 07 July, 2017
ԸՍԵՆՑ ԿՈՉՎԱԾ՝ ՍԱՍՆԱ ԾՌԵՐԸ

2008 թվականին էկրան բարձրացավ «Վալկիրիա» օպերացիա ֆիլմը, (ռեժիսոր՝ Բրայեն Սինգեր), որդեղ հստակ ցույցա տրվում իսկական հեղաշրջման գնացող գնդապետ Շտուֆենբերգի տրամաբանությունը. սկզբնապես պայթուցիկ սարքի միջոցով գործող իշխանության պարագլխի՝ Հիտլերի ֆիզիկական ոչնչացմանը ուղղված ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ, իսկ հետո՝ հայտարարությունը:

Եթե ձեռդ զենք կա ու միաժամանակ ի լուր հանրության հայտարարում, պահանջում ես գործող իշխանության հրաժարականը, ուրեմն դու ուղղակիորեն գնում ես զինված հեղաշրջման ու պետքա անհաջողության դեպքում, եթե ողջ մնաս, դատվես գործող իշխանության կողմից օրենքի ամբողջ ուժով որպես խռովարար: Սա կանոնա:

Բայց զենք ունեցողը սովորաբար ոչ թե հայտարարություններովա հանդես գալիս, այլ ՍԿԲՆԱՊԵՍ գործումա, հետո նոր՝ հայտարարություններա անում: Բնականա, որ Սասնա ծուռ կոչվածների նման կերպ հեղաշրջման ակտը չէր կարա հաջողություն ունենար, քանի որ չի էղել զենք բռնողի հոգեբանությանը ու տրամաբանությանը համապատասխան ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ:

Հազիվ թե նրանց՝ որպես հասուն ու գիտակից մարդկանց, պետք ըլներ նայել վերոնշված ֆիլմը, որ իրանց գործողությունների մեջ հստակություն ու տրամաբանություն դնեյին: Նշանակումա, Սասնա ծուռ կոչվածները ընդամենը եթե ոչ ավանակներ, ապա՝ գործակատարներ են ու ամեն ինչ արել են, որ հեղաշրջման իմիտացիա ըլնի, իսկ թե ում պլանների համար՝ շատ եմ ասել:
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, ք. Էնշոփինգ
    
    
     07.07.2017

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6905 | 0 | 0
Facebook