Աֆորիզմներ Օդրի Հեփբերնից:
22:09, Thursday, 17 October, 2013
Like
0
Dislike
0
6118 | 0 | 0 | 0
1. «Կնոջ գեղեցկությունը պետք է արտացոլվի նրա աչքերում: Աչքերը դեպի սիրտը տանող դռներն են` այն վայրը, որտեղ ապրում է սերը: 2. «Ինձ պետք չէ անկողին իմ կանացիությունն ապացուցելու համար.ես կարող եմ լինել սեքսուալ ծառից խնձոր քաղելիս, կամ անձրևի տակ թրջվելիս» : 3. «Որպեսզի ինքնավստահ լինես, քայլիր այնպես, կարծես թե միայնակ չես» : 4. «Պաշտում եմ այն մարդկանց, ովքեր ստիպում են ինձ ծիծաղել: Ես իսկապես կարծում եմ, որ ծիծաղելն այն է, ինչ ես սիրում եմ ամենից շատ: Այն բուժում է բազում հիվանդություններից: Հնարավոր է այն ամենա կարևորն է մարդու մեջ» : 5. «Իմ ամբողջ կյանքում մայրս սովորեցրել է ինձ, որ մարդը պետք օգտակար լինի: Նա համոզված էր, որ սեր տալն ավելի կարևոր է, քան ստանալը» : 6. «Իմ ամանորյա միակ երազանքը դա խաղաղությունն է աշխարհի բոլոր երեխաների համար» : 7. «Մարդիկ, իրերից ավելի շատ կարիք ունեն, որ իրենց գտնեն, վերականգնեն, չջարդեն ու ներեն.երբեք ոչ մեկի «դեն» մի՛ նետեք» : 8. «Եթե քեզ օգնության ձեռք պետք լինի, հիշիր, որ դու ունես այն, դա քո սեփական ձեռքն է: Եվ երբ մեծանաս, դու կհասկանաս, երկու ձեռք ունես, որպեսզի մեկով օգնես քեզ, մյուսով` ուրիշներին» : 9. «Որպեսզի շրթունքներդ գրավիչ լինեն, հաճախ ասա բարի խոսքեր: Որպեսզի աչքերդ գեղեցիկ լինեն, ճառագիր բարին: Որպեսզի կազմվացքդ բարեկազմ լինի, կիսիր ուտելիքդ քաղցածների հետ: Որպեսզի մազերդ մետաքսի պես փափուկ լինեն, թույլ տուր երեխային իր մատիկներով շոյի դրանք» : 10. «Արցունքները կարող են ավելի մեծ նշանակություն ունենալ, քան ժպիտը.ժպտում ենք մենք գրեթե բոլորին, իսկ լացում ենք միայն նրանց համար, ում սիրում ենք» : 11. «Իմ կյանքը նման է հեքիաթի: Ես ունեցել եմ բազում դժվար պահեր, բայց միշտ հավատացել եմ, որ թունելի վերջումմ լույս է վառվում» : 12. «Լավագույնը, ինչը Դուք կարող եք անել կյանքում, դա անտարբեր չլինելն է» : 13. «Ես կին եմ, ում բախտը բերել է» : 14. «Ծերությունն ինձ ոչ մի կերպ չի վախեցնում, ես վախենում եմ մենակությունից» : 15. «Ինձ միշտ սովորեցրել են, որ ես ապրում եմ մարդկանց օգնելու, ինչ-որ բանով այս աշխարհը դեպի լավը տանելու համար: Ես երբեք այնքան երջանիկ չեմ եղել, որքան հիմա» , - իր կյանքի վերջին հարցազրույցներից մեկում ասել է Օդրի Հեփբերնը: |
+29 °C |
+16 °C
+29 °C
|
Tomorrow: +28 °C |