Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Ազիզյանները» կունենա նոր եթերաշրջան. սիթքոմում կլինի հայտնի այլ դերասան

19:00, չորեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2018 թ.
«Ազիզյանները» կունենա նոր եթերաշրջան. սիթքոմում կլինի հայտնի այլ դերասան
    
    

Tert.am Life-ին հայտնի է դարձել, որ Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում շարունակվելու է «Ազիզյանները» սիթքոմը, որի գլխավոր դերակատարը Հայկ Մարությանն էր։ Վերջինս ընտրվել է Երևանի քաղաքապետ և չի նկարահանվելու սիթքոմում։

Սիթքոմում լինելու է նոր կերպար, որին մարմնավորող դերասանի անունը ստեղծագործական կազմը գաղտնի է պահում։ Նոր եթերաշրջանի նախապատրաստական աշխատանքներն արդեն մեկնարկել են, պատրաստ է նաև սցենարը, մի քանի օրից կմեկնարկեն նկարահանումները։

Tert.am Life-–ը փորձեց պարզաբանում ստանալ նախագիծի ռեժիսոր և պրոդյուսեր Արման Մարությանից` հասկանալու, թե ինչ լուծմամբ են վերադառնալու եթեր։ Վերջինս չհերքեց, որ հոկտեմբերին լինելու են եթերում։ Նա հայտնեց, որ նոր կերպարի համար ընտրել են շատ հայտնի դերասանի, որի մուտքը մեծ անակնկալ է լինելու հեռուստադիտողների համար, սակայն ասաց, որ առայժմ որևէ մանրամասներ հաղորդել չի կարող։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4278 | 0 | 0
Facebook