Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Իմեքս գրուպ-ի նախագահը սպառնում է ցույցերին մասնակցած իր բոլոր աշխատակիցներին

19:14, չորեքշաբթի, 25 ապրիլի, 2018 թ.
Իմեքս գրուպ-ի նախագահը սպառնում է ցույցերին մասնակցած իր բոլոր աշխատակիցներին

Արդեն 10-ը օրից ավելի է, ինչ ամբողջ հանրապետությունը պայքարում է իր սահմանադրական իրավունքների վերականգնման և արդար ու զարգացած պետություն ունենալու համար:

Ցույցերի 1-ին օրերին ցուցարար-բողոքավորների շարքում էին նաև Իմեքս գրուպ ՍՊԸ-ի (ներկայումս ընկերությունը ներկայանում է 25 «Իդեալ» խանութ-սրահներով Երևանում և հանրապետության տարբեր մարզերում, ՍՊԸ-ն համակարգում է նաև «Մառանիկ» ՍՊԸ-ի (հատիկեղենի ներմուծում և վաճառք), «Զեթ Ընթ Էյ» ՍՊԸ-ի (բրենդային հագուստների ներմուծում և վաճառք Burberry, Ermenegildo zegna, Emporio Armani, OVS, New Yorker և այլն) և «Լիտոկոլ ԱՄ ԿՈ» ՍՊԸ-ի (սոսինձների արտադրություն) աշխատանքները) աշխատակիցները, սակայն նրանց պայքարը երկար չտևեց, և բանն այն չէ, որ նրանք դժգոհությունն ավարտվեց, այլ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրված ՍՊԸ-ի խորհրդի նախագահ Նորայր Խաչատրյանը պարզապես սպառնացել է աշխատանքից հեռացնել այն բոլոր աշխատակիցներին, ովքեր անգամ կփորձեն անցնել ցուցարարների կողքով: Սակայն սպառնալիքներն այդքանով չեն ավարտվում. աշխատակիցները զգուշացվել են նաև այն մասին, որ ազատվելուց հետո նրանք երկար ժամանակ չեն կարողանա գտնել պատշաճ աշխատանք՝ այդպիսով դառնալով բացարձակ գործազուրկ:

Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն՝ իր աշխատակիցների վարքը վերահսկելու համար Նորայր Խաչատրյանը անգամ հատուկ աշխատակիցներ ունի, որոնք ամբողջ քաղաքի ցուցարարների մեջ փնտրում են «կարգազանց» աշխատակցի, ով նույնիսկ աշխատանքային օրվա ավարտից հետո գործադուլի իրավունք չունի:


    

Խոշոր գործարարը, ով բացի այն, որ Իմեքս գրուպ ՍՊԸ-ի է նախագահն է (ի դեպ, նույն գրուպի բաժնետերերի մեջ է նաև ոստիկանության Երեւան քաղաքի վարչության նախկին պետ Ներսես Նազարյանը), նաև Երևան Մոլլ առևտրաժամանցային կենտրոնի խոշոր սեփականատերերից մեկն է, առաջին անգամ չէ, որ աչքի է ընկնում իր աշխատակիցների նկատմամբ ցուցաբերած «բարիդրացիական» վերաբերմունքով:

Դեռևս 2013-ի հուլիսի 26-ին Panorama.am հայտնի լրատվակայքում տեղադրվել էր հոդված այն մասին, որ Նորիկ Խաչատրյանն աշխատողների հաշվին խնայողություններ է անում:

Բանն այն էր, որ իր ներկրած անորակ հումքանյութի պատճառով, որը արտադրության համար բացարձակ անպիտան էր, աշխատանքից ազատվել էին երկարամյա և փորձառու աշխատակիցներ.

«Ցավալին էն ա, որ էդ խելացի երիտասարդները ամեն մեկը մի տան սյուն էին, զզված թողեցին դուրս եկան, մի քանիսն էլ գնացին խոպան ՝ Ռուսաստան …Ու ինչի համար, որ իրենց խոսքին հավատացող չեղավ էդ հիմնարկում», - նեղսրտած պատմում է աշխատանքից ազատվածներից մեկի ծնողը՝ հանգամանորեն մեկ երկու դրվագ պատմելով, թե ինչպես է Նորիկ Խաչատրյանի զարմիկը դերակատարություն ունեցել այդ ամենում: (panorama.am)

Ի՞նչ է ստացվում. Նորիկ Խաչատրյանը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալը ստանում է արտագաղթի տեմպերի աճին նպաստելու համա՞ր:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
25431 | 0 | 0
Facebook