Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վարդանն ընդդեմ օրենքի

Narek Demirchyan
Հեղինակ`
Narek Demirchyan
22:10, չորեքշաբթի, 15 նոյեմբերի, 2017 թ.
Վարդանն ընդդեմ օրենքի
     Հ.Հ-ում պատկան մարմինները կոչ են անում պահպանել օրենքը, սակայն իրենք են անտեսում իրենց իսկ ընդունած օրենքը: Վերջերս ականատես եմ եղել դեպքի, որը ոտնահարում է ընտանի կենդանիների և քաղաքացիների իրավունքները: Խոսքը այն մասին է, որ պետական կարգավիճակով աշխատող N14 ավտոբուսի վարորդ ՝ Վարդանը արգելել է իր երթուղային բարձրանալ քաղաքացուն որն իր շան հետ էր, օրենքի բոլոր սահմանները պահելով (ըստ 4.30 օրենքի շունը գտնվում էր դնչկալով և կարճ կապով): Ցավալին այն է, որ քաղաքացին առաջ է բերում օրենքիառկայության փաստը, սակայն վարորդը թքած ունենալով օրենքի և օրենքը ընդունողների վրա, ասում է որ սա իր մեքենան է և արգելում է կենդանիներ տեղափոխել իր մեքենայով: Չմոռանանք այն փաստը, որ մեքենան պետական է իսկ նա ընդամենը կատարածու է: Այդ իսկ պատճառով հայտարարում ենք ֆլեշմոբ և կոչ ենք անում միանալ մեզ այն անձիք, ովքեր ունեն ընդանի կենդանիներ և նրանց համար հարկ են վճարում: Ֆլեշմոբը տեղի կունենա 25.11.2017թ.-ին ժամը 14-00-ին, Զեյթունի N14 երթուղայինի դիսպեչերական կետի մոտ (14-ի կանեց):
    
    
Հ.Գ Հարգելի քաղաքացիներ տեղեկացնենք որ FLASH Mob-ի հիմնական նպատակն այն է, որ իվերջո հասկանան որոշ անձիք, որ պետք է հետևել օրենքներին և ցանկացողները ցանկալի է, որ ներկայանան իրենց կենդանիների հետ միասին: Նման բան հետագայում կարող է պատահել նաև Ձեզ հետ այդ իսկ պատճառով միացեք մեզ և կանխենք այս անօրինությունը:

     Նյութի հեղինակ ՝ Օֆելի Իսրայելյան
    
    
     https://www.facebook.com/events/140273500066775/
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5457 | 0 | 0
Facebook