Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Անկախության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Հանդիպում Կոտայքի մարզային գրադարանում

11:23, երեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2017 թ.
Անկախության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Հանդիպում Կոտայքի մարզային գրադարանում


     Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված տոնական միջոցառումների շրջանակում Կոտայքի մարզային գրադարանը, «Ջավախք» հայրենակցական միության հետ համատեղ կազմակերպել էր հանդիպում հայ ժամանակակից գրող, արձակագիր Վահան Սաղաթելյանի հետ։ Գրական աստղաբույլ էր հանգրվանել մարզային գրադարանում. գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, «Հայաստան» հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյան, «Հայաստան» պարբերականի գլխավոր խմբագիր, հրապարակախոս, արձակագիր Տիգրան Նիկողոսյան, բանաստեղծ Արտաշես Ղազարյան, գրականագետ, գրաքննադատ, բանասիրական գիտությունների թեկնածու Արմեն Ավանեսյան։ Միջոցառման հատուկ հյուրն էր ԱԺ պատգամավոր, պատմաբան Շիրակ Թորոսյանը:


    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3204 | 0 | 0
Facebook