Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

1827 թ-ի օգոստոսի 17-ին տեղի է ունեցել Օշականի ճակատամարտը

09:49, հինգշաբթի, 17 օգոստոսի, 2017 թ.
1827 թ-ի օգոստոսի 17-ին տեղի է ունեցել Օշականի ճակատամարտը


     1827 թ-ի օգոստոսի 17-ին տեղի է ունեցել Օշականի ճակատամարտը:

Ճակատամարտը ընթանում էր հայ-ռուսական և պարսկական զորքերի միջև: Ճակատամարտն ավարտվեց հայ-ռուսական զորքերի հաղթանակով:

1827 թ. գարնանը Երմոլովին փոխարինած գեներալ Պասկևիչի գլխավորությամբ վերսկսվել են պատերազմական գործողությունները: Ապրիլի սկզբին ռուսական բանակի առաջապահ զորամասը շարժվել է դեպի Երևան և նույն ամսվա կեսերին առանց դիմադրության գրավեց Էջմիածինը: Շուտով անձնատուր եղավ նաև Նախիջևանի խանը: Արաքսի ափին գտնվող Աբասաբադ բերդը գրավելու համար կատաղի մարտերում պարսիկները ջախջախիչ պարտություն կրեցին:

Խախտելով զինադադարը պարսկական զորքերը թագաժառանք Աբաս-Միրզայի գլխավորությամբ, օգոստոսի 4-ին գետանցել են Արաքսը, նպատակ ունենալով գրավել Էջմիածինը, ոչնչացնել գեներալ-լեյտենանտ Ա. Կրասովսկու զորամասը, հարձակվել Թիֆլիս-Ելիզավետպոլ-Ղարաբաղ ուղղությամբ, կանխելով գեներալ Պասկևիչի առաջխաղացումը Թավրիզ:

Օգոստոսի 6-ին պարսկական բանակը գրավում է Աշտարակը, բանակում Քասաղ գետի ափերին: Օգոստոս 15-ին` պաշարում և հրետակոծում են Էջմիածինը:
     Օգոստոսի 16-ի երեկոյան Կրասովսկին 3 հազարանոց զորախմբով և 12 թնդանոթով Ապարանի սարահարթից շարժվում է դեպի Էջմիածին: Ճակատամարտը սկսվել է առավոտյան ժամը 8-ին Օշականից 2 վերստ հեռավորության վրա, Էջմիածին տանող ճանապարհի վրա` Քասաղի կիրճում:

Ճակատամարտն ավարտվել է ժամը 17-ին:
     Ճակատամարտում զոհված ռուս զինվորների հիշատակը հավերժացնելու համար Օշականից Էջմիածին տանող ճանապարհի վրա 1833-1834 թվականներին, ինժեներ-պորուչիկ Կոմպանեյսկու նախագծով ճակատամարտի վայրում հուշարձան կառուցվեց, որը կանգուն է մինչև օրս: Ամեն տարի օգոստոսի 17-ին օշականցիները, Ռուսաստանից ժամանած հյուրերի հետ այցելում են հուշակոթող և իրենց հարգանքի տուրքն են մատուցում զոհվածների հիշատակին:
    
     hy.wikipedia.or

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4445 | 0 | 0
Facebook