Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Այգեզարդում հառնում է սուրբ Սարգիս եկեղեցին . «Հայորդի» ամսաթերթ

Հայորդի ամսաթերթ
Մամուլի խոսնակ`
Հայորդի ամսաթերթ
21:31, հինգշաբթի, 22 հունիսի, 2017 թ.
Այգեզարդում հառնում է սուրբ Սարգիս եկեղեցին . «Հայորդի» ամսաթերթ

Այգեզարդ համայնքի սուրբ Սարգիս եկեղեցին, որ կառուցվել է 1901-03 թթ.-ին, նույնպես զոհ դարձավ աթեիստների արշավանքին: Հավատավոր ժողովուրդը եկեղեցու հողաշեն պատերից կարողացավ մատուռ պատրաստել: Վանքապատկան հողերը յուրացվեցին, կառուցեցին բնակարան, գոմ: Սրբատեղին դարձրին աղբանոց:

...Երեք տարի առաջ, Մինասյանների ընտանիքն սկսեց սուրբ Սարգիս եկեղեցու շինարարական աշխատանքները, որոնց զգալի մասն արդեն ավարտվել է. տեղադրվել են երկաթյա դուռը, պատուհանները, լուծվել է խմելու ջրի հարցը: Եկեղեցու վրա շողշողում է խաչը: Այդուհանդերձ, պապենական մատուռ-սրբատեղին ձևափոխման չեն ենթարկել:

Շուտով կսկսեն տանիքի շինարարական, երկրորդ խաչի տեղադրման եւ ներքին հարդարման աշխատանքները: Կկառուցվի նաեւ Սուրբ սեղանը` Տիրամոր նկարով, որն արդեն պատվիրված է: Մատուռի պատերին կփակցվեն սուրբ Սարգսի և ուրիշ սրբապատկերներ:

Եկեղեցու բակը կանաչապատվելուց և հարդարվելուց հետո կունենա նաև ցայտաղբյուր: Տեր և տիկին Գեղամ եւ Անուշ Մինասյաններն ընդգծեցին, որ եկեղեցին կառուցվում է ողջ համայնքի համար: Մինասյան գերդաստանի փեսաները, խնամիները, յուրաքանչյուրն աշխատում է մասնակցություն ունենալ Աստծո օջախի կառուցմանը: Այգեզարդ համայնքը գտնվում է Շահումյան գյուղի սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ տեր Դերենիկ քահանա Միքայելյանի հովվության ներքո: Անուշ Մինասյանը լիահույս է, որ եկեղեցու վերակառուցումից և օծումից հետո գյուղում հանդիսավորությամբ կնշվի սիրո արագահաս բարեխոս սուրբ Սարգսի տոնը, կկատարվեն հոգևոր բոլոր արարողություններն ու ծեսերը:


    

Քրիստինե ԽԱՉԱՏՐՅԱՆ
    
    
     «Հայորդի» երիտասարդական, հոգևոր, մշակութային ամսաթերթ Թիվ 3, մարտ 2017թ.
    
    
     https://www.facebook.com/profile.php?id=100015880478066&ref=ts&fref=ts

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4107 | 0 | 0
Facebook