Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տեառնընդառաջ

12:43, երեքշաբթի, 28 փետրվարի, 2017 թ.
Տեառնընդառաջ
     «Տեառնընդառաջ»
     ՀՀ Արմավիրի մարզի «Վաղարշապատի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում փետրվարի 13-ին տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված «Տեառնընդառաջ» եկեղեցական տոնին: Միջոցառումը կազմակերպել էր Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Անժելա Գասպարյանը՝ 8բ դասարանի աշակերտների մասնակցությամբ:
     Սուրբ Ծնունդից 40 օր հետո Հայ առաքելական եկեղեցին տոնում է Տեառնընդառաջը. այսինքն՝ «Տիրոջն ընդառաջ» տոնը: Երբ լրանում է Հիսուս Քրիստոսի 40 օրը, ծնողները նրան տաճար են տանում՝ ըստ հրեական օրենքի: Տիրոջն ընդառաջ է գալիս Սիմեոն ծերունին, որը գրկելով փառաբանում է Աստծուն՝ մարդկության փրկչին տեսնելու համար: Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով: Այնուհետև աշակերտները մեկնեցին տոնի խորհուրդը: Աղջիկները պարեցին «Ծաղկաձորի» և «Տրնդեզ» ժողովրդական պարերը, իսկ դպրոցի երգչախումբը շատ հնչեցիկ կատարեց «Թամզարա» և «Լորկե» ժողովրդական երգերը: Աշակերտները բեմականացրեցին այն տեսարանը, երբ Հովսեփն ու Մարիամը քառասուն օրական Հիսուսին տաճար են տանում: Մերթընդմերթ արտասանում էին տոնին նվիրված չափածո ստեղծագործություններ: Այս ամենը ընթանում էր վառվող խարույկի շուրջը, որը խորհրդանշում է գարնան գալուստը և ձմռան ցրտերի ցրվելը: Երեխաները խարույկի շուրջը շուրջպար բռնած պարում էին և ցատկում, որը կատարվում էր դուդուկի և դհոլի ուրախ հնչյունների ներքո՝ դպրոցի աշակերտների կատարմամբ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5486 | 0 | 0
Facebook