Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տեղի կունենա հանդիպում-քննարկում ամերիկաբնակ գրականագետ և թարգմանիչ Մարո Մադոյան-Ալջաջյանի հետ:

19:41, երեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2016 թ.
Տեղի կունենա հանդիպում-քննարկում ամերիկաբնակ գրականագետ և թարգմանիչ Մարո Մադոյան-Ալջաջյանի հետ:
     Երիտասարդ պատմագետների ասոցիացիա ՀԿ-ն կազմակերպում է հանդիպում քննարկում ամերիկաբնակ գրականագետ և թարգմանիչ Մարո Մադոյան-Ալջաջյանի հետ:
    
     Մարո Մադոյան-Ալջաջյանը հեղինակ է մի քանի տասնյակ հրապարակախոսական հոդվածների, էսսեների, պատմվածքների, կատարել է արժեքավոր թարգմանություններ: Հեղինակը թուրք գրող Էլիֆ Շաֆակի «Ստամբուլի ընկեցիկը» գիրքը թարգմանելուց հետո, ձեռնամուխ էր եղել նաեւ ամերիկացի գրող Մարկ Մուստյանի «Ժանդարմը» վեպի թարգմանությանը: Եվ այն այսօր մեր սեղանին է:
     «Ժանդարմը» հեղինակին մի շարք մրցանակներ է բերել, այն թարգմանվել է 10 լեզուներով:
    
     Գիրքը անդրադառնում է ցեղսապանության հետ կապված կարևոր խնդիրներին, որտեղ հեղինակը հարց է բարձրացնում՝ իսկ ինչպես է հնարավոր, որ մարդ արարածը մոռանա իր գործած սարսափելի ոճիրը...:
     Իսկ պատասխանը կգտնեք «Ժանդարմը» վեպում և Մարո Մադոյան-Ալաջաջյանի հետ հանդիպման ժամանակ:
    
     Միջոցառումը իրականացվում է Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի աջակցությամբ:
    
     Երբ՝ սեպտեմբերի 29-ին` 17: 30-20: 00:
    
     Որտեղ՝ քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքում, Բյուզանդի 1/3, 5-րդ հարկ:
    
     Մասնակցելու համար գրանցվե՛ք՝ ստորև նշելով Ձեր անունն ու ազգանունը:
    
     ՁԵԶ ՀԵՏ ՊԱՐՏԱԴԻՐ ՈՒՆԵՑԵՔ ԱՆՁՆԱԳԻՐ:
    
     Հարցերի դեպքում գրե՛ք կամ զանգահարեք 094 020 381, 011 514 730 հեռախոսահամարներով:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3767 | 0 | 0
Facebook