Հայ ժողովրդի հերոսական պայքարի փառահեղ էջերից է Մուսա լեռան հերոսական ինքնապաշտպանությունը: Այս տարի լրացավ Մուսա լեռան հերոսամարտի հարյուրամյա տարելիցը:
Նորակերտի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները նախապես կահավորել էին դասարանը, պատրաստել պաստառներ, հագնվել համապատասխան` հագուստների վրա կրելով կարմիր ժապավեններ` իբրև հերոսամարտի մասնակիցների անկոտրում կամքի խորհրդանիշ: Դպրոցականները հայոց լեզվի ուսուցչուհի Մ. Մարուքյանի ղեկավարությամբ անցկացրեցին բաց դաս, որի ընթացքում մանրամասն ներկայացրեցին Մուսա լեռան հերոսամարտի կարևոր դրվագները` համապատասխան երաժշտության ուղեկցությամբ:
Ն. Բաղրամյան