Այսօր` սեպտեմբերի 23-ին, Կուրբան Բայրամ տոնի նախաշեմին, Մոսկվայում 10-ամյա վերականգնողական աշխատանքներից հետո վերաբացվել է Մայր մզկիթը: Համալիրի մակերեսը մեծացել է 20 անգամ՝ մզկիթը դարձնելով խոշորագույնը Եվրոպայում:
Մոսկվայում Մայր մզկիթի նոր համալիրի բացման արարողությանը մասնակցել են Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը, Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը: