Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երևանում 15-ամյա վարորդը Mitsubishi-ով վրաերթի է ենթարկել 18-ամյա աղջկան

23:42, երկուշաբթի, 14 սեպտեմբերի, 2015 թ.
Երևանում 15-ամյա վարորդը Mitsubishi-ով վրաերթի է ենթարկել 18-ամյա աղջկան
     Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17: 15-ի սահմաններում Մանանդյան և Նիզամի փողոցների խաչմերուկում Երևանի բնակիչ, 15-ամյա Նարեկ Հարությունյանը իր վարած Mitsubishi Pajero մակնիշի 73 OO 073 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 18-ամյա Լիլիթ Մակարյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վրաերթից հետո Mitsubishi-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Գեղամ Գալստյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը՝ բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը:
Աղբյուրը` shamshyan.com
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4015 | 0 | 0
Facebook