Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բաց դաս անգլերենից Զոլաքար գյուղի թիվ 1 դպրոցի 5-րդ դասարանում

21:11, կիրակի, 27 ապրիլի, 2014 թ.
     Ս/թ ապրիլի 16-ին Զոլաքարի թիվ1 դպրոցում 5-րդ դասարանի դասղեկ և անգլերենի ուսուցչուհի Սիրան Հարոյանը կազմակերպել էր բաց դաս: Դասն իր տեսակով ամփոփման էր, թեման` անգլերենի նախդիրները: Քերականական նյութին զուգահեռ բեմականացվեց նաև "Biscuit Boy" հեքիաթը: Դասի նպատակներն էին բանավոր խոսքի զարգացումը, երեխաների բառապաշարի հարստացումը, երկխոսությունների միջոցով հաղորդակցական կարողությունների հղկումը: Դասը նպատակային էր և նպաստում էր աշակերտների աշխարհայացքի ընդլայնմանը, անգլերեն լեզվի նկատմամբ հետաքրքրվածության առաջացմանը, հաղորդակցական հմտությունների ձեռքբերմանը: Դասին ներկա էին դպրոցի ուսուցչական կոլեկտիվը և աշակերտների ծնողները: Բոլորն էլ մեծ բավականություն ստացան և իրենց գոհունակության խոսք ասացին ուսուցչուհուն:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6034 | 0 | 0
Facebook