Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Ոզնի-2014» համակարգչային մրցույթ

Ոզնի
Հեղինակ`
Ոզնի
22:58, երկուշաբթի, 17 մարտի, 2014 թ.


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Մարտի ս/թ 17-21 Երևանի Գարեգին Նժդեհի անվան հ. 161 հիմնական դպրոցում (հասցե՝ Շենգավիթ, Բագրատունյաց 32/1) և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում (Ալեք Մանուկյան 1, Երևանի Պետական Հանալսարանի Մաթեմատիկայի և Մեխանիկայի Ֆակուլտետ) անցկացվում է «Ոզնի» համակարգչային մրցույթը, որին մասնակցում են ավելի քան 150 դպրոցների 6-10րդ դասարանների շուրջ 1300 աշակերտ:

Մրցույթն անց է կացվում Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի և Հայաստանի պատանեկան նվաճումներ (Junior Achievement of Armenia) հասարակական կազմակերպության աջակցությամբ:

Ի դեպ, հեշեցնենք, որ մրցույթը ամենամյա է: Առաջին անգամ «Ոզնի» համակարգչային մրցույթը անց կացվեց 2011թ.-ին երկու դպրոցների՝ Լեոյի անվան հ. 65 և Գ. Նժդեհի անան հ. 161 դպրոցների աշակերտների միջև: Հաջորդ տարի մասնակից դպրոցների թիվը 12 էր, մասնակիցների քանակը՝ 87:

2013թ.-ին մրցույթը ստացավ հանրապետական բնույթ՝ ի շնորհիվ ԿՏԱԿ-ի (կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն), որը ոչ միայն դարձավ մրցույթի տեղեկատվական հովանավորը՝ armedu.am կայքում տեղադրելով հայտարարւթյուն մրցույթի մասին, այլ նաև օգնեց մրցանակների հարցում՝ նվիրելով հաղթողներին «Համացանցի օգտագործման ուղեցույց» ձեռնարկը իր սկավառակով: 2013թ-ին ունեցանք մասնակիցների աննախադեպ քանակ: Մասնակիցների քանակը շուրջ 250 էր, մասնակիցներ ունեինք նաև շրջաններից (Արտաշատ, Աշտարակ, Արարատ, Գեղարքունիկի մարզ, Կոտայքի մարզ): Մասնակցում էին նաև անհատ աշակերտներ, որոնք կարդալով հայտարարությունը ինքնուրույն լրացրել էին մասնակցության հայտը:

Մրցույթի անցկացման ամբողջ ընթացքում մեզ աջակցել են հ. 161 և հ. 65 դպրոցները տրամադրելով իրենց համակարգչային սենյակները: Մրցույթի ամբողջ կազմակերպչական և ֆինանսկան (պատվոգրերի գունավոր տպագրություն, հաղթողներին մրցանակների տրամադրում) ծախսերը առաջի երեք տարիների ընթացքում հոգում էինք սեփական միջոցներով: Միայն անցած տարի սեփական միջոցներով անկարող էինք անցկացնել նման ծավալի մրցույթ, բայց տարիների ընթացքում տեսնելով մասնակիցների խանդավառությունը, չկարողացանք մերժել և ոչ մի մասնակցի: Ընդունեցինք բոլոր 250 մասնակիցներին: Անցած տարի ունեցանք հովանավորներ ի դեմս ԿՏԱԿ-ի և Մայքրոսովթ-Հայաստան կազմակերպությանը: ԿՏԱԿ-ը օգնեց նաև գունավոր տպագրության հարցում, իսկ Մայքրոսոֆթ-Հայաստան կազմակերպությունը իր կողմից նվիրեց հաղթողներին մրցանակեր: 2013թ.-ի մրցանակաբաշխությանը ներկա էին ԿՏԱԿ-ի ներկայացուցիչ Արսեն Տոնոյանը և Մայքրոսոֆթ-Հայաստան կազմակերպության կրթական ծրագրերի ղեկավար Քրիստինե Գյոնջյանը, որոնք անձամբ նվիրեցին իրենց կողմից տրամադրած մրցանակները:

27.02.2014թ.-ին «Հայ հեղինակ» հեղինակային և հարակից իրավունքների հասարակական կազմակերպությունում գրանցել ենք «Ոզնի» ամենամյա համակարգչային մրցույթի հեղինակային իրավունքը:

Նշենք, նաև այս ծավալի մրցույթն առանձնահատուկ է նրանով, որ մասնակցության վճար չի գանձվում: «Ոզնի» ամենամյա համակարգչային մրցույթը իր ձևաչափով միակն է, այն խթանում է դպրոցներում ՏՀՏ որորտի զագածմանը:

Մրցույթի նպատակն է բացահայտել աշակերտների համակարգչային կարողություններն ու հմտությունները, ինչպես նաև հնարավորություն տալ աշակերտներին համակարգչային ծրագրերի միջոցով արտահայտելու իրենց ստեղծագործական մտքերը: Մրցույթը հնարավորություն են տալիս լինել ազատ թե պատկերացումներում, և թե դրանց իրագործման մեջ: Միաժամանակ այն նպաստում է ոչ միայն ինֆորմատիկա առարկայի յուրացմանը, այլև հմտությունների կիրառությանը, ինչպես նաև աշխատանքի կազմակերպման առավել բարձր որակի ապահովվմանը բոլոր ոլորտներում: «Ոզնի» -ն նպաստում է առողջ մրցակցային պայմաններում տարեկիցների շրջանում նոր ընկերների ձեռքբերմանը, փորձի փոխանակմանը, ինչպես նաև տաղանդավոր երեխաների բացահայտմանը:


    

Մրցույթի կազմակերպիչներ` Մարիաննա Թովմասյան, Ռուզան Նիկոյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6076 | 0 | 0
Facebook