Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Չասված բառեր

Armen Mkheyan
Հեղինակ`
Armen Mkheyan
13:37, երեքշաբթի, 20 օգոստոսի, 2013 թ.

Արմինեն աշխատավայր հասավ արդեն հոգեպես պատրաստված հանդիպելու այն մարդուն, ում սիրել էր դեռ դպրոցական տարիքից: Միասին մանկապարտեզ, ապա տասը տարի դպրոց էին հաճախել: Այն բոլոր զգացողություններն ու հուշերը նորից արթնացան, երբ օրեր առաջ պատահմամբ հանդիպեց նրան:

«Այսօր նորից կհանդիպեմ նրան: Ինչո՞ւ ամեն անգամ նրան տեսնելիս նույն ջերմ ու հաճելի զգացողությունն եմ ունենում, ինչպես տարիներ առաջ էի ունենում: Հիշողություննե՜ր, մանկություն: Ես ամեն կերպ ցույց տվեցի նրան իմ սերը, բայց նա սխալ հասկացավ, համարելով այն միայն հոգատարության դրսևորում»:

«Անակնկալ ունեմ», - ասել էր Արեգն ու պայմանավորվել երկու օրից գալ սրահ: Արեգն իր մանկության հուշերի անբաժանելի մասն էր: Հիշում էր` ինչպես մի անգամ բարձր դասարանցի տղայի հետ կռիվ արեց միայն նրա համար, որ տեղյակ չէր պահել իրեն, մոտեցել ու տուն ուղեկցելու առաջարկ արել էր Արմինեին: Փոքրամարմին Արեգը մի քանի օր աչքի տակ մեծ կապտուկով էր դասի հաճախում, սակայն չէր ամաչում արածի համար: «Արմինեն իմ քույրն է», - հայտարարել էր Արեգը, չնայած նրանց միջև ոչ մի ազգակցական կապ չկար: Արմինեն լավ էր հիշում թե ինչ խորամանկությունների էին դիմում տնային հանձնարարությունները կատարելիս: Արեգը մեծ հետաքրություն ուներ բնագիտական առարկաների նկատմամբ, իսկ Արմինեն լեզուների: Համատեղ ուժերով տնային աշխատանքների կատարման հետևանքով, Արմինեի ֆիզիկայի, քիմիայի տետրերը մշտապես Արեգի մոտ էին լինում, իսկ Արեգի լեզվի և գրականության տետրերը` Արմինեի մոտ: Ուսուցիչներն սկզբում գլուխ չէին կարողանում հանել, ինչու Արմինեի «մարգարտահատ» ձեռագիը միայն հայոց լեզվի տետրերում էր երևում, իսկ երբ անցնում էին մաթեմատիկային, ֆիզիկային և մյուս բնագիտական առարկաներին, ձեռագիրը «ագռավի չանչերով գրածից» այն կողմ չէր անցնում:

Դպրոցն ավարտելուց հետո անցել էր տասնմեկ տարի: Արեգը հիմա հաջողակ գործարար էր, Արմինեն էլ կարծես ետ չէր մնում. ղեկավարում էր իր դիզայն-ստուդիան ու հարսանյաց սրահի աշխատանքները:

Բջջայինի ձայնը Արմինեին շեղեց մտքերից:

-Լսում եմ:

-Արմի՞ն, ողջույն: Ինչպե՞ս ես:

-Բարև, որտե՞ղ ես, կարծես թե ինչպես միշտ ուշանում ես:

-Սխալվեցիր, - լսվեց Արեգի ծիծաղը, - մենք արդեն խանութի դռան մոտ ենք…

«Մե՞նք, տեսնես ում հետ է որոշել այցելել»:

Արմինեն արագ դուրս եկավ իր փոքրիկ աշխատասենյակից:


    

Սրահի աշխատակցուհին արդեն հասցրել էր մոտենալ այցելուներին, սակայն տեսնելով, որ այցելուներն ավելի շուտ Արմինեի հյուրերն են, հեռացավ:

-Բարև իմ մանկության քույրիկ, - Արմինեին գրկեց Արեգը, - թույլ տուր ներակայացնել իմ, ը՜… Երևի արդեն ճիշտ կլինի ասել հարսնացուին, - ժպիտով շարունակեց Արեգը:

-Հարսնացուի՞ն, - զարմացավ Արմինեն, աչքի տակով նայելով շիկահեր ու կապուտաչյա գեղեցկուհուն, ապա փորձեց զարմանքը քողարկել ժպիտով, - երեք ամիս առաջ, երբ հանդիպեցինք, ասեցիր, որ դեռ թեկնածու չկա…

-Իսկ հիմա ինչպես տեսնում ես` կա, - ծիծաղելով շարունակեց Արեգը, - ծանոթացեք` Էմիլյա և Արմինե:

-Ուրախ եմ, - ժպտաց Էմիլյան:

-Ես նույնպես: Այ հիմա հասկացա, թե ինչու էիր որոշել այցելել դասընկերուհուդ:

-Դու միշտ էլ եղել ես իմ ընդունակ դասընկերուհին: Ի դեպ քեզնից պատմիր, լսել եմ ընկեր ունես ու չես ծանոթացրել:

-Դու դեռ շարունակում ես իմ եղբոր դերո՞ւմ հանդես գալ: Ոչ ես ընկեր չունեմ, - հայացքը մի կողմ թեքեց Արմինեն` խուսափելով նայել Արեգի աչքերին, - երբ ունենամ, հաստատ քեզ կասեմ:

-Դե հույս ունեմ շուտով…

Արմինեն չլսելու տվեց Արեգի ասածն ու դիմեց Էմիլյային.

-Հարսի զգեստը առանց փեսացուի կընտրենք: Համաձա՞յն չես, - աչքով նշան անելով խոսեց Արմինեն, - իսկ մինչ այդ կարող ենք լավագույն տարոսիկները, ծաղիկներն ու ծաղկեփնջերը ընտրել: Իսկ որոշվա՞ծ է օրը:

-Ուղիղ երկու շաբաթից, ու մեկ էլ մի փոքրիկ հավելում, - շարունակեց Արեգը, - դու ևս հրավիրվածների ցուցակում ես: Երբ ընտրենք հրավիրատոսերը, դու առաջինը կստանաս: ՇԱՐՈՒՆԱԿԵԼ...

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
7378 | 0 | 0
Facebook