Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Սիրտս երազ էր՝ մի օր կտեսնեմ
08:53, cumartesi, 15 temmuz, 2023
Սիրտս երազ էր՝ մի օր կտեսնեմ, Միտքս թաթիս տակ՝ մի օր կծաղկեմ, Ես անկրելի ու՞մ աղոտ կեսն եմ, Սառչելուց հետո խյուսը կկիսեմ։
610 | 0 | 0
Բացահայտեմ ոչնչի մեջ մի բան
08:44, cumartesi, 15 temmuz, 2023
Բացահայտեմ ոչնչի մեջ մի բան, Դատարկ գլխով, առանց գրգիռ-մղման, նույն ճռռոցն է փետուրի, թե դռան։ Տաղանդ չունեմ, սիրտս լուռ է, ի դեպ, Վերքս ցավից տարանջատեմ անդեպ, Մեջգիշերին թե մի քիչ ...
616 | 0 | 0
Շռայլության տվիչներից լուսնից էլ ես գեղեցիկ
16:20, perşembe, 13 nisan, 2023
Շռայլության տվիչներից լուսնից էլ ես գեղեցիկ, Իրիկնաշաղ իմ հատվածում ճամփաներով մենաձիգ Մեկ սահում ես թանկ ու անուշ ցնծուհու պես դուրեկան, Միանձնուհու նման մեկ էլ վեր ես թռչում թեական։ ...
702 | 0 | 0
Ջրի նման կյանքս անցավ մատներիս միջով
16:18, perşembe, 13 nisan, 2023
Ջրի նման կյանքս անցավ մատներիս միջով, Անողոք են տարիներս և օրերս ՝ անթով, Մեծ աշխարհի վարթ ու բըլբուլ՝ բաղ ու բաղաթին, Ուղիղ գծով պտույտներս են շրջատաշ չարխին։ Մանվածապատ ինչ էլ գրեմ, ...
806 | 0 | 0
Մտացածին քո աշխարհն էլ պայթեց
16:17, perşembe, 13 nisan, 2023
Մտացածին քո աշխարհն էլ պայթեց, Ջուրը քշեց մոլար աստղ ու ասուպ, Մեղքից հետո մահը էն ու՞մ խայթեց, Շուք ու շվաք դրվագներում անսուտ։ Խորատակի եզրը քանի լիզես, Վարդահյուս է ...
911 | 0 | 0
Դզզոց
22:25, perşembe, 01 aralık, 2022
Շիլ աչքիդ ծուռ հայացքս ի՞նչ անի, Տակնահան, դրսի՞ց եմ սարսելի, Մեծ պաղքին թե կրկին սառչեի, Ձենձնոցս անդորրն էր հնչածի։ Ողջն անցավ և մեկ է, սիրելիս, Բազ դեղին, ոսկեզօծ, թե անգին, ...
971 | 0 | 0
Խոսելեն դադրիս, հանդարտիս թեև
00:44, perşembe, 24 kasım, 2022
Խոսելեն դադրիս, հանդարտիս թեև, Հայացքով քաղցրիկ գորովէս թեթև… Ցավը չիմացած, սերը չապրեցի, Հուզմունքը նույնն էր, տրոփն էր տարբեր, Հավկուրի նման սիրտս թերթեցի, Մի աղոտ լույս ...
1103 | 0 | 0
Հրճվանքը կանցնի, կմնա ցավը
00:42, perşembe, 24 kasım, 2022
Հրճվանքը կանցնի, կմնա ցավը, Ցավի դեպքում է աշխարհս ունայն, Ոնց մոտարկում եմ, իմ գինու գավը Ամեն հուշիս հետ պարպում եմ անձայն։ Մտքի՞դ չեմ գալիս․ նախանցյալ օրդ, Էլ սրբարանիդ դուռը ...
1101 | 0 | 0
Ինձ կյանք տվողը իմ կյանքը չառավ
08:04, pazartesi, 13 haziran, 2022
Ինձ կյանք տվողը իմ կյանքը չառավ, Բարունակ էի ծնվածս օրից, Ով դիմեց հյուսիս, ես՝ դեպի հարավ, Դվինում գտա իմ բուրգը նորից։ Այն ո՞վ էր շարժել քարե տապանս, Խունկ ու կենդրուկի բուրմունքն է ցնդել, ...
1305 | 0 | 0
Թամզարա
13:52, cumartesi, 29 оcak, 2022
Հենվել եմ օրվա փշաքաղ ուսին, Երկունքի ցավը պատել է լուսնին, Տղաբերքի հետ եղեգան փողից Հուր է բարձրանում, այս դեպքում՝ նորից։ Մով ծովերի մեջ ցոլքերը արծաթ Տիրոջ ձանձրույթն են ձկան պես ներկում, ...
1784 | 0 | 0
Սիրո անատոմիա (Անդամահատություն)
10:12, cuma, 21 оcak, 2022
Համրության նման ամենահառաչ Ապաշավանքիս ափը նկարիր, Ճախրի մեջ մենակ՝ գեշ, կամ անարատ, Մգլածությունս գինու մեջ սուզիր։ Շուքիս վրա է լույսդ թափանցել, Սոսկումիս կեսը՝ անողորմ ճռինչ, ...
1862 | 0 | 0
Աշխարհը բեմ
10:11, cuma, 21 оcak, 2022
Աշխարհը բեմ Եվ ես տխուր մի խաղարկու, Իմ դերերն եմ, թե չհարբեմ, Դեռ թվարկում, Իմ սերերն եմ․․․, բեր, չթարթեմ, Սևեռաբիբ Այս ի՞նչ տաղ եմ արտասանում, Մի երկվայրկյան և մի ...
1621 | 0 | 0
Սոնետների պսակ Ֆլամինգո
10:09, cuma, 21 оcak, 2022
Ա Ակնախտիտ ցող ու արցունք այտս են թրջում ապարդյուն, Մի՞թե զուր է՝ կամ անձրև է, կամ սրսուռ է, ապա ձյուն, Ցնորական զմայլանքիս դրվագներում կիսավարտ Հուշի նման էլ չեն ծաղկում կուժկոտրուկ ու ...
1683 | 0 | 0
Աշխարհը կճուճ՝ դատարկահնչուն
10:05, cuma, 21 оcak, 2022
Աշխարհը կճուճ՝ դատարկահնչուն, Ես էլ իմ սրտի ճաքերն եմ հաշվում, Ասում եմ միթրը չտա՞նք լողվորչուն, Իր չլուտ ջանից նա հո չի քաշվում։ Գիրգ կյանքը, գիտեմ, մի գլուխ լավ է, Վերջին պատառն է, ...
1407 | 0 | 0
Ելման կետից՝ մեկ դեպի մեկ, մեկ դեպի այլ կողմը ելման
10:46, pazar, 02 оcak, 2022
Ելման կետից՝ մեկ դեպի մեկ, մեկ դեպի այլ կողմը ելման, Ինձ տարուբեր որպես թրթիռ, ոնց ելևէջ, ցնցումի խաղ, Հարակատար դերբայների անխոնարհ ձև, իմ հոլովման Ներկա, անցյալ և ապառնի ժամանակի չափերում կաղ։ ...
1504 | 0 | 0
Ակնկորության ամոթի շրջան
10:32, pazar, 02 оcak, 2022
Ակնկորության ամոթի շրջան, Երբ ինձ հատում ես միևնույն կետում, Թե մեղքի չգամ, թող ինձ չխճան Քո տարածության սրտիդ մոտ կեսում։ Սիրո միջինի խոհական մասում Էս ինչ անփույթ եմ քեզ փառաբանում, ...
1442 | 0 | 0
Հպավորի մաղձը, գինին տտիպ, տտիպ
10:30, pazar, 02 оcak, 2022
Հպավորի մաղձը, գինին տտիպ, տտիպ, Ես փնտրեցի ծովի արձագանքը կապույտ, Դեմքիս անձայն ծիծաղ՝ տարակուսանք-ժպիտ․․․ Այս աշխարհը դառն էր այս էլ քանի պտույտ։
1460 | 0 | 0
Այս աշխարհի լավ ու վատին անտարբեր
10:29, pazar, 02 оcak, 2022
Այս աշխարհի լավ ու վատին անտարբեր, Մեկը լիներ, իմ փոխարեն թող հարբեր, Ես չիմացա, թե ոնց հասա այս փառքին, Մի սուրբ չկար, ինձ գոնե մարդ հռչակեր։
1749 | 0 | 0
Ես ինչ գրում եմ հանձնում եմ քամուն
10:25, pazar, 02 оcak, 2022
Ես ինչ գրում եմ հանձնում եմ քամուն, Քամին թրթիռ է սրտից զգայուն։ Երկտողներով է միտքս շարադիր, Մի գրգանք հետո ես էլ եմ արբշիռ։ Երբ հաղորդության ծեսն այս ավարտվի, Միս ու արյունս էլ չեն աղարտի։ ...
1490 | 0 | 0
Անչարությանս որպես հավելված
10:55, salı, 07 aralık, 2021
Անչարությանս որպես հավելված, Անբեր օրերիս կնիքը վրան, Հետդարավոր է սիրտս ավերված Եվ վաղնջական՝ ոնց հուշի խորան։ Իբրև հույզերիս բոլորակ ու ծոց, Արյան ցոլքերիս չափածո մի խաղ, Անդոհ մղձավանջ և ...
1304 | 0 | 0
Գայլախազի մեջ հոգի դրեցի
10:43, salı, 07 aralık, 2021
Գայլախազի մեջ հոգի դրեցի, Եվ պեծին տալով տաղս գրեցի, Թե նռնաքարի ճաքերս հաշվես, Կարմիրն ի՞նչ գույն է, ինձ էլ կհուշես։ Հոբելիքի պես նեղանձուկ կորա, Քե՞զ էլ է թվում, որ կոթող դարձա, Արձանասյունիս ...
1413 | 0 | 0
Էն չտեսնված բանի սուրբ նշանը
07:43, pazartesi, 22 kasım, 2021
Էն չտեսնված բանի սուրբ նշանը, Էլ մի քշի երերմանի շանը, Ցավին հունչ է վենկվնկոցը մարում, Շունն ինչ անի, ասենք, քոփակ տարում։ Զըրզուռ հույզի ալեկոծն է լավը, Խտղտանքից ծիծաղդ էլ է գալիս, ...
1535 | 0 | 0
Դու կհարցնես, թե ի՞նչ շոր հագնես
10:59, pazartesi, 15 kasım, 2021
Դու կհարցնես, թե ի՞նչ շոր հագնես, ես կասեմ, հագիր երանությունդ, Անսքող, կասեմ, եթե չկանգնես, Ըստգտանելուս բա ո՞նց ճանաչես։ Հանցանքի, կասեմ, մեկն ինձ կբավի, Թե քեզ սիրելը կատարյալ մեղք ...
1973 | 0 | 0
Հմայանքի ժամանակն էլ կանցնի
10:02, pazartesi, 15 kasım, 2021
Հմայանքի ժամանակն էլ կանցնի, Ջուր կդառնա չքնաղ սառցե փերին, Ես չեմ լինի, երբ նա ինձ կհարցնի, Թե սրբերից ո՞վ էր իր խղճի գերին։ Էլ ո՞նց ասեմ, անգութ, սիրտ ու հոգիս Քո տարափը անհետ ...
4271 | 0 | 0
Երանի Ձեզ, որ տեսնում եք լույսը
10:01, pazartesi, 15 kasım, 2021
Երանի Ձեզ, որ տեսնում եք լույսը, Խելակորույս, խելակորույս աշխարհ, Ի դերև է պարապ ժամի հույսը, Մահից հետո՝ հաղորդության նշխար։ Ի՞նչ է, կասե՞ք, տնօրհնեքի գյուտը, Նկատով եք այս մարմինս ...
1719 | 0 | 0
Սրտիդ թողանքն է տարածական չափ
09:58, pazartesi, 15 kasım, 2021
Սրտիդ թողանքն է տարածական չափ, Ինձնից հեռու ես քանի գրկաչափ, Նույն փայլի մեջ ենք՝ երփներանգ սադափ, Ոչինչ չես լսու՞մ, կծկվում եմ անափ։ Քանի անկյուն եմ այսպես սալարել, Եվ կուչ գալով եմ ...
1777 | 0 | 0
Ժամանակ դեռ կա
09:56, pazartesi, 15 kasım, 2021
Ժամանակ դեռ կա, որ հոգեվարքիս տագնապը ցրես, Դեռ մի քիչ էլ կա, որ հուշերիդ մեջ ինձ մտապահես, Մի ակնթարթ կա, ուր հապաղել եմ մինչև լուսնալիր, Ինձ բան չմնաց, բայց հենց ...
1859 | 0 | 0
Մնաս բարով, իմ սեր, իմ թանկ ներհայեցում
09:55, pazartesi, 15 kasım, 2021
Մնաս բարով, իմ սեր, իմ թանկ ներհայեցում, Դու հո գիտես ջան ես, բուստ ու մնջան ես, ջան։ Թե ձյուներից ճերմակ և ժպիտից լուսե, Հույսի նման անմոտ, ապա ցոլքից թանձր, Ցավի նման կարծր ինձ ես ...
4094 | 0 | 0
Գիշերս կես է եղել, սև սաթի ժամ է
09:54, pazartesi, 15 kasım, 2021
Գիշերս կես է եղել, սև սաթի ժամ է, Թե քիչ էլ անցնի՝ ուշաթափ ժամ է, Դու ունկ չդնես իմ մթնալույսին, Անմեռոն ցոլքի թագադիր ժամ է։
1605 | 0 | 0
Երանի լույսին
09:42, pazartesi, 15 kasım, 2021
Այսօր տաղիս համար հոգի տվող չկա, Վերացական միայն սիրո հույզս մնաց, Ստվերներում՝ նշույլ, և իմ շողքից առկախ Սեր չմնաց, ավաղ, այս աշխարհում մթնած։ Սրտիս կծկումներով ցավից դեպի թողանք, ...
1512 | 0 | 0
Daha...