Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Սիրո անատոմիա (Անդամահատություն)

10:12, cuma, 21 оcak, 2022
Սիրո անատոմիա (Անդամահատություն)
    
    
Համրության նման ամենահառաչ
Ապաշավանքիս ափը նկարիր,
Ճախրի մեջ մենակ՝ գեշ, կամ անարատ,
Մգլածությունս գինու մեջ սուզիր։
Շուքիս վրա է լույսդ թափանցել,
Սոսկումիս կեսը՝ անողորմ ճռինչ,
Երազիս մեջ էլ քեզ չեմ թախանձել
Արյունոտ լուսին և էլի․․․ ոչինչ։
Մեղքի մի գիշեր՝ սիրտս անանջատ,
Ցավի պարզն էի բերում թվերի,
Գրածս տաղ էր և սիրո կանտատ,
Բղջախոհության յոթն էր թվելի։
Վայրի հավփաղից անճոռնին՝ կուռաբ,
Կտուց կտցի են, թե սիրտս լափեն,
Ձկնքաղներից կիկնոսը՝ կարապ,
Մահս բերել են, թե ինձ չխաբեն։
Երանությունս էլ մի ծրարիր,
Անսեր ապրելս մի հափուռ մահ է,
Սեթևեթ սնգույր, արծաթը՝ ծարիր,
Լուսնյակը, գիտեմ քո թափուր գահն է։
Շրջոնքիս վրա ժանգը չի կոխում,
Էս անտեր գլխիս կառափն ես լիզում,
Ինձ ներշնչում ես, կակաչը՝ դողում,
Պուտ-պուտ հմայքից հրճվանք է դիզում։
Իմ առապարին օձը բանսարկու
Պոչը քաշել է ցոլքի աղոտում,
Կաշին գցել է և անվերարկու
Սարսուռի բերած կյանքս է աղոթում։
Անկարելի է, թե ինձ չխաչես,
Ես քո գեհենի մարդացած դևն եմ,
Քելքիս մեջ կարկամ, մելանի սևն եմ,
Իմ հոգեդարձին էլ ինձ չպաչես։
Ես՝ օրհնված աղի կապտագույն բյուրեղ,
Ցավդ չեմ մեղմել, լույսդ չեմ բեկել,
Վարդապետներից խոշորը՝ Կյուրեղ,
Իմ անմեղության դրույթն է հերքել։
Մեղք է փշուրը շներին չտալ,
Նրանք էս աշխարհ սիրով են եկել,
Շան նմանությամբ ուրիշին գթալ,
Հետո կողինքը անտարբեր կիսել։
Քեզանով արա ցավդ որդեգիր,
Մարտի մեջ քանի ձմեռը սույզ է,
Եվ իմ կողմերում էլ մի դեգերիր,
Իմ ունեցածը մի սիրո հույզ է։
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1833 | 0 | 0
Facebook