Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ես խնդրեցի (խոստովանություն, որի հեղինակն անհայտ է)

21:21, pazartesi, 08 haziran, 2020
Ես խնդրեցի (խոստովանություն, որի հեղինակն անհայտ է)

Ես ուժ խնդրեցի,

-Իսկ Աստված իմ դեմ դժվարություններ ծառացրեց, որպեսզի ես ուժեղանամ:

Ես իմաստունություն խնդրեցի,

-Իսկ Աստված ինձ խնդիրներ առաջադրեց, որպեսզի լուծեմ:

Ես հարստություն խնդրեցի,

-Իսկ Աստված ինձ ուղեղ ու մկաններ տվեց, որպեսզի կարողանամ աշխատել:

Ես թռչելու կարողություն խնդրեցի,

-Իսկ Աստված իմ առջև խոչընդոտներ հարուցեց, որպեսզի ես դրանք հաղթահարեմ:

Ես սեր խնդրեցի,

-Իսկ Աստված իմ դեմ հանեց մարդկաց, որոնց ես կարողացա օգնել իրենց դժվարությունների հաղթահարման գործում:

Ես բարիքներ խնդրեցի,

-Իսկ Աստված ինձ հնարավորություններ տվեց:

Ես իմ խնդրանքներից ոչ մեկը չստացա, բայց ես ստացա այն ամենը, ինչն ինձ հարկավոր էր:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3653 | 0 | 0
Facebook