Durun lütfen yüklemiyor...

Makaleler

1848 թվականին ԱՄՆ-ին զիջված քաղաքը 50 տարի անց է պաշտոնապես ընդունվել նրա կազմում

11:20, pazartesi, 08 haziran, 2020
1848 թվականին ԱՄՆ-ին զիջված քաղաքը 50 տարի անց է պաշտոնապես ընդունվել նրա կազմում

ԱՄՆ Յուտա նահանգի մայրաքաղաք Սոլթ Լեյք Սիթին աշխարհին առավել հայտնի դարձավ 2002 թվականից, երբ հյուրընկալեց 19-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակիցներին: Եվ այս հյուրընկալությունը պատահական չէր, որովհետև Սոլթ Լեյք Սիթին նաև Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու նստավայրն է: Այս եկեղեցու անդամ մորմոններն են 19-րդ դարում հիմնել հիշյալ քաղաքը:

1847 թվականի հուլիսի 24-ին 148 մորմոններ հիմնում են այս նոր բնակավայրը և դրան Great Salt Lake City (Մեծ աղի լճի քաղաք) անունն են տալիս: Շուտով քաղաքում բնակություն են հաստատում Եվրոպայից գաղթածները, և 1852 թվականին քաղաքի բնակչության թիվն հասնում է 10 հազարի:

1848 թվականին Սոլթ Լեյք Սիթիին և նրա շրջակա ամբողջ տարածքը Մեքսիկան զիջում է ԱՄՆ-ին: Բայց ԱՄՆ-ը միայն 1896 թվականին է իր կազմում պաշտոնապես ընդունում քաղաքն ու դրա շրջակա տարածքից կազմավորված Յուտա նահանգը, որովհետև այդ ժամանակ է այստեղ պաշտոնապես արգելվել բազմակնությունը:

Ներկայում Սոլթ Լեյք Սիթիի ավելի քան 200 հազար բնակիչների մոտ 45 տոկոսն է մորմոն:

Նկարում՝ Սոլթ Լեյք Սիթիի դրոշը 1960-ականներին:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3254 | 0 | 0
Facebook