Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ծառուկյանը շնորհավորել է Սլովակիայի ԱՕԿ-ի նախագահին

21:31, perşembe, 25 nisan, 2013
Ծառուկյանը շնորհավորել է Սլովակիայի ԱՕԿ-ի նախագահին
     Սլովակիայի ԱՕԿ-ի նախագահ հարգարժան Ֆրանտիշեկ Չմելար
     Սրտանց շնորհավորում եմ Սլովակիայի ազգային օլիմպիական կոմիտեի հիմնադրման 20 –ամյա հոբելյանի կապակցությամբ: Մաղթում եմ բեղմնավոր ու հաղթանակներով լի գործունեության երկար տասնամյակներ:
    
     Սլովակիայի մարզիկների դերը մեծ է միջազգային սպորտի առաջընթացի գործում: Ձեր մարզիկները և առանձին թիմերը խոսուն հաղթանակներ են տանում պաշտոնական բազմաթիվ մրցաշարերում: Նրանք հաճախ են սահմանում ռեկորդներ, աչքի ընկնում մեծ վարպետությամբ և լավ օրինակ են ծառայում մրցակիցների համար:
    
     Սլովակիայի դրոշը ծածանվում է նաև ամառային և ձմեռային օլիմպիական խաղերում: Համաշխարհային այդ գլխավոր մարզահանդեսներում Ձեր երկրի ներկայացուցիչները մրցանակներ են նվաճում: Ասածը վերաբերվում է նաև անկախացած Սլովակիայի մարզիկներին:
    
     Անձամբ ենք տեսել ու համոզվել ձեր պատվիրակների փայլուն ելույթների` կարելի է ասել ուսուցողական կատարումների մասին:
    
     Եվս մեկ անգամ ուզում եմ ի սրտե շնորհավորել Սլովակիայի ազգային օլիմպիական կոմիտեի հիմնադրման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ, մաղթել նորանոր հաղթանակներ և՛ օլիմպիական խաղերում, և՛ միջազգային այլ պատասխանատու մրցաշարերում:
    
     Հարգանքներով`
     ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյան
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2795 | 0 | 0
Facebook