Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԿԱՐՄԻՐ ԼԱՊՏԵՐՆԵՐԻ ԱՐԱՀԵՏ

00:21, salı, 23 nisan, 2013
ԿԱՐՄԻՐ ԼԱՊՏԵՐՆԵՐԻ ԱՐԱՀԵՏ
    
    

Երբ ծանոթացա ես նրա հետ, կարծես հայտնվել էի լուսնի վրա, ինձ աշխարհի ամենաերջանիկ ու ամենաանհոգ մարդն էի համարում: Սիրում էինք իրար, ամեն մի վայրկյան հոգ տանում միմյանց մասին, անվերջ տեսակցություններ, հեռախոսազանգեր ու հաղորդագրություններ: Մենք համարյա միշտ միասին էինք օրվա կեսը, զբոսանքներ, անվերջ զրույցներ մեր ապագայի վերաբերյալ, ու այդպես շարունակ, և չէինք էլ նկատում, թե ինչպես էր անցնում ժամանակը, օրերն ու ամիսները:

Եվ ահա օրերից մի օր նա որոշեց ինձ անակնկալ մատուցել: Նա ինձ հրավիրել էր մի գեղեցիկ վայր, ուր կային ծառեր, թփեր, ու մի արահետ՝ կարմիր լապտերներով լուսավորված: Նա ինձ նստեցրեց նստարանին ու ասաց.

-Այս կարմիր լապտերիկներով լուսավորված արահետը թող դառնա մեր ամուսնական առագաստ տանող արահետ…

Ես գրկեցի նրան, ու մեր աչքերից տեղատարափ անձրևի պես արցունքներ հոսեցին, և ես հասկացա, որ դա հենց կյանքն է, ու դեպի սեր, երջանկություն տանող արահետի վրա էինք մենք երկուսով:


    

ԵՐՎԱՆԴ ՄԱՐԵՅԱՆ

17.02.2013թ.

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4367 | 0 | 0
Facebook