Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Կոսմոս» և «կոսմետիկա» եզրույթները, որքան էլ զարմանալի է, նույն արմատից են գոյացել

23:46, salı, 24 aralık, 2019
«Կոսմոս» և «կոսմետիկա» եզրույթները, որքան էլ զարմանալի է, նույն արմատից են գոյացել

Կան ազգակից, մեկ արմատից ճյուղավորված բառեր, որոնք անմիջապես նկատելի են: Օրինակ՝ «լոգիկա», «բիոլոգիա», «դիալոգ», «լոգարիթմ»: Հունարեն չիմացողն անգամ կկռահի, որ այս բառերը նույն արմատից են բուսնել: Բայց լինում են նաև բառեր, որոնց ազգակցությունն անմիջապես աչքի չի զարնում՝ երբեմն այն պատճառով, որ դրանց նշանակություններն իրարից շատ են հեռացել: Ահա այդպիսի հեռավոր ազգակցություն ունեցող երկու բառ:


     «Կոսմոս» և «կոսմետիկա»

Հունական «կոս» արմատը «կարգ, կարգուկանոն» է նշանակում: Հույների համար կարգուկանոնի բարձրագույն օրինակը եղել է տիեզերքը: Աշխարհի արարչագործությունը (կոսմոգոնիան) հույները ըմբռնել, պատկերացրել են որպես անկարգ քաոսի (բառացի՝ «խորխորատ») վերածվելը կարգավորված տիեզերքի: Այստեղից էլ «կոսմոնավտ» հանրահայտ բառը, որ նշանակում է տիեզերական լողորդ, կամ «կոսմոպոլիտ» -ը, որ նշանակում է «աշխարհաքաղաքացի»: Իրենց «աշխարհաքաղաքացի» են անվանել այն մարդիկ, ովքեր հրաժարվել են իրենց հայրենիքից (օրինակ՝ Դիոգենեսը):

Հին հույնի համար կարգուկանոնը միշտ գեղեցիկ, սքանչելի է համարվել, և այդ իսկ պատճառով «կոսմետիկա» -ն տառացիորեն նշանակել է «գեղեցկության գիտություն», իսկ ընդհանրապես՝ դիմափոշի, քսուք և դեմքի խնամքի այլ միջոցներ:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5812 | 0 | 0
Facebook