Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ոմն Ամալյա Գաբոյանը փորձում է հանրությանը խեղված տեղեկություններ տրամադրել

Naira
Yazar:
Naira
10:35, pazartesi, 23 aralık, 2019
Ոմն Ամալյա Գաբոյանը փորձում է հանրությանը խեղված տեղեկություններ տրամադրել
     Գաղտնիք չէ, որ երբ մի կազմակերպություն հասնում է հաջողության և սատարում է տաղանդավոր երեխաների, այդ երևույթը բուռն նախանձի և չարախոսության առիթ է առաջացնում բոլոր նրանց մոտ, ովքեր տառապում են աստղային հիվանդությամբ և փորձում են հեղինակազրկման միջոցով հասնել ինչ որ բանի այս կյանքում՝ցեխոտելով դիմացինի իմիջը ի նպաստ իրենց բարօրության և փառքի։Հատկանշական է նաև այն փաստը, որ երբ հետազոտում ես այդ անհատի անցյալը բացահայտում ես, որ վերջինս հասցրել է ստանձնել, մեր հայերիս կողմից հայտնի գրողի դերակարարումը և ունի գրված հիվանդագին հոդվածներ անձեռոցիկի ապրանքանիշերից մինչև online մարկետների մասին՝ցածրորակ մեկնաբանություններով լեցուն։
    
     Ոմն Ամալյա Գաբոյանը, ում պատկերացումները նորաձևության ցուցադրությունների վերաբերյալ մեղմ ասած բավականին աղոտ են, իրեն կնքելով երեխաների իրավունքների պաշտպան, իրականությունից կտրված դատողություննով, փորձում է հանրությանը խեղված տեղեկություններ ներկայացնել մի կազմակերպության վերաբերյալ, որն ունի տարիների աշխատանք և համբավ ոչ միայն ՀՀ-ում այլև միջազգային հարթարկներում։ Ինքնակոչ դերձակ /դիզայներ/ իրավունքների պաշտպան և արդարության ջատագով Ամալյան իրեն իրավունք է վերապահում դատել և վիրավորել իրենց գործում հմուտ մարդկանց՝պարտադրելով, որ բոլորը ենթարկվեն իր 4-ամյա դստեր քմհաճույքին։
    
     Ում՞ են պետք դիզայներներն ու քայլքի մասնագետները, եթե կա Ամալյան իր թյուրըբռնման զառանցանքի մեջ։Ակամա հիշում ես մեր պապերի ու տատերի սիրված ասացվածը․ Աղջի՛կ ջան, ոտքդ վերմակիդ չափով պարզիր, զբախվիր երեխաներիդ կրթությամբ և միշտ հիշիր, որ հայ կինը սրա նրա վրա գրող չէ, հայ կինը բամբասանքի և զրպարտախոսության օջախ չէ, հայ կինը ուղղակի կին չէ, հայ կինը մեծացնում է որդի, ․ով զինվոր է և դուստր, ում կյանքի նպատակը զգեստի գույնը չէ, այլ բարեկիրթ և համեստ անհատ լինելը։
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
1
2969 | 3 | 1
Facebook