Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Մենք շուկա կամ խանութ սրահ չենք. պրոդյուսերական կենտրոնն արձագանքում է մեղադրանքներին

Naira
Yazar:
Naira
21:17, çarşamba, 18 aralık, 2019
Մենք շուկա կամ խանութ սրահ չենք. պրոդյուսերական կենտրոնն արձագանքում է մեղադրանքներին

Մի քանի օր է ինչ Ամալյա Գաբոյան անվամբ օգտատերը տարածում է քննադատական և նույնիսկ մեղադրողական նյութեր «Աստղերի Ֆաբրիկա» պրոդյուսերական կենտրոնի մասին տարատեսակ սոցցանցերում։ Ամալյան պնդում է, որ «Աստղերի Ֆաբրիկա» -ի կամզակերպած հերթական նախագծի ընթացքում (որին մասնակցել է 4ամյա դստեր հետ) կազմակերպիչները չեն կարողացել բավարարել 4ամյա երեխայի ճաշակը, տրամադրելով այնպիսի հագուստներ, որոնք հավանության չեն արժանացել երեխայի կողմից, ուստի և հրաժարվել են հետագա մասնակցությունից։


     Ամալյա Գաբոյանի ուղերձում նշվում է, որ ծնողները պետք է զերծ մնան նման խաբեությունից և չարիքից։Տեսնելով այս մեկնաբանությունը ArmLur.am-ը կապ հաստատեց «Աստղերի Ֆաբրիկա» -ի համահիմանդիր Մարիաննա Հովհաննիսյանի հետ, ով հանդես եկավ հետևյալ հայտատարությամբ․


     «Բազմիցս փորձել ենք համաձայնության եզրեր փնրտրել Ամալյա Գաբոյանի և ամուսնու՝ Ղևոնդ Մկրտչյանի հետ, համբերատար կերպով հանդուրժելով կշտամբանքները, երկարատև բղավոցներն ու սպառնալիքները։ Դիզայները առաջարկել է 5-6 հագուստ հավաքածուից, որոնցից և ոչ մեկը չի բավարարել նրանց։ Առաջարկել ենք նաև հագուստները փոփոխել ըստ իրենց ճաշակի, ինչպես նաև գանձել միայն մեր փաստացի ծախսերը ՝ վերադարձնելով հագուստի համար նախատեսված գումարը, սակայն վերջիններս մերժել են։ Ի դեպ կարող էինք ոչինչ չվերադարձնել, քանի որ ունենք կնքած պայմանագիր, որը լիիրավ թույլ է տալիս գանձել ամբողջ գումարը։ Վերջում կցանկանայի հավելել՝ մենք շուկա կամ խանութ սրահ չենք, չենք զբաղվում առ ու ծախով, վաճառական չենք, որ շոր ու փալասի կռիվ տանք, մենք զբաղվում ենք երեխաների տաղանդը զարգացնելու, բեմ բարձրանալու և արտերկրում մեր երկիրը հպարտությամբ ներկայացնելու գործով, իսկ հագուստը այս հարցում տասներորդական է։ Ցավում եմ, որը այս գաղափարը հասու չէր նրանց։ Պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արժեքներ են, որոնք պաշտպանվում են ինչպես ՀՀ Սահմանադրությամբ՝ 42-րդ հոդված, 3-րդ մաս, այնպես էլ Մարդու իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի 8-րդ հոդվածով և 10-րդ հոդվածի 2-րդ մասով։ Վերը նշված արժեքները արատավորող տեղեկություններ տարածող անձը ենթակա է պատասխանատվության օրենքով սահմանաված կարգով։

Kaynak: mamul.am
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
2
1900 | 1 | 2
Facebook